Ռոնալդուն Ա սերիայի 3 խաղ է՝ գոլ չի խփում․ Պիռլոն մեկնաբանել է իրավիճակը - VNews
Բաժիններ

Ռոնալդուն Ա սերիայի 3 խաղ է՝ գոլ չի խփում․ Պիռլոն մեկնաբանել է իրավիճակը

NINTCHDBPICT000619142388 e1604862689209 - Ռոնալդուն Ա սերիայի 3 խաղ է՝ գոլ չի խփում․ Պիռլոն մեկնաբանել է իրավիճակը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 00:40

-

-

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն մեկնաբանել է թիմի՝ Ա սերիայի 20-րդ տուրում «Սամպդորիայի» նկատմամբ տոնած հաղթանակի փաստը (2-0):

«Մենք պետք է խաղի ելքը վճռեինք դեռևս առաջին խաղակեսում, ունեինք երկրորդ գոլը խփելու հնարավորություններ: Բնական է այն, որ «Սամպդորիան» ճնշում էր գործադրում, երբ պարտվում էր մեկ գոլի տարբերությամբ: Մյուս կողմից, անհաժեշտություն չեղավ, որ Շեսնին որևէ բարդ սեյվ իրականացներ: Վերջիվերջո խփեցինք մեր երկրորդ գոլը, սակայն դա պետք է ավելի վաղ անեինք:

Ռոնալդուն Ա սերիայում արդեն 3 խաղ է՝ գոլ չի՞ խփում․ նա իր ներդրումն ունեցավ հաղթանակի մեջ, մասնակցեց գոլային գրոհներին: Կարևորն այն է, որ թիմը հաղթում է»,- Պիռլոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Ռոնալդուն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 16 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ և մրցաշարի լավագույն ռմբարկուն է: Պորտուգալացին Իտալիայի առաջնության վերջին 3 տուրում չի կարողացել գրավել «Ինտերի», «Բոլոնիայի» ու «Սամպդորիայի» դարպասները: Այդուհանդերձ, այդ ընթացքում գոլ է խփել Իտալիայի սուպերգավաթի խաղարկությունում՝ բացելով «Նապոլիի» դեմ մրցավեճի հաշիվը (թուրինցիները հաղթել են 2-0 հաշվով):

Հին ու բարի Ա սերիան վերադառնում է. Կլինի՞ միլանյան չզինված հեղաշրջում

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսն» առաջին հաղթանակը տոնեց Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

«Յուվենտուսի» ֆուտբոլիստն իր «Ֆերրարիով» վթարի է ենթարկվել (ֆոտո)

Մխիթարյանը պատրաստվում է «Ուդինեզեի» դեմ խաղին (ֆոտո)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Forbes. Ռոնալդուն գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անվանացուցակը

«Ինտերը» կամային հաղթանակ տոնեց «Ֆիորենտինայի» նկատմամբ (տեսանյութ)

Սքոուլզը համեմատել է Կանտոնային և Ռոնալդուին

«Ինտերի» մեկնարկային կազմը «Ֆիորենտինայի» դեմ խաղի համար

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Նապոլին» ջախջախեց «Ուդինեզեին» ու գլխավորեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նապոլիի» մեկնարկային կազմը

Ռոնալդուն խաբեության զոհ է դարձել՝ կորցնելով մոտ 300 հազար եվրո

Անչելոտին հաղթանակներ է մաղթել «Ռոմային»

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մոուրինյոն՝ իր գլխավորությամբ «Ռոմայի» առաջին պարտության մասին

«Յուվենտուս» – «Միլան»՝ 1-1. թուրինյան ակումբը շարունակում է միավորներ կորցնել (տեսանյութ)