-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով շրջանցել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեին: Այս մասին հաղորդում է Goal․com-ը:
Պորտուգալացին դուբլի հեղինակ է դարձել Ա սերիայի 15-րդ տուրում «Ուդինեզեի» դեմ կայացած տնային հանդիպմանը (4-1):
Ռոնալդուի ակտիվում կարիերայում այս պահին գրանցված է 758 գոլ, ինչը մեկով գերազանցում է Պելեի ցուցանիշը (757):
ESPN-ը հստակեցնում է, որ պորտուգալացին 656 գոլ խփել է ակումբային մակարդակով, ևս 102՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում: Ինչ վերաբերում է Պելեին, ապա հարավամերիկացու անվան դիմաց ակումբային ֆուտբոլում գրանցված է 680, Բրազիլիայի ընտրանու մարզաշապիկով՝ 77 գնդակ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին դեկտեմբերի վերջին գերազանցել էր Պելեի՝ մեկ ակումբում խփած գոլերի քանակով սահմանած ռեկորդը: Այդուհանդերձ, «Սանթոսն» այդ հարցով անհամաձայնություն էր դրսևորել: Բրազիլական ակումբը նույնիսկ պաշտոնական հայտարարություն էր հրապարակել:
Ռոնալդուն ասել է, թե ինչի մասին է երազում որպես ֆուտբոլիստ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո