Խաբիբ․ «Ռոնալդուն մեծապես գերազանցում է Մեսիին» - VNews
Բաժիններ

Խաբիբ․ «Ռոնալդուն մեծապես գերազանցում է Մեսիին»

maxresdefault - Խաբիբ․ «Ռոնալդուն մեծապես գերազանցում է Մեսիին»

UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը համեմատել է «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ՝ համապատասխանաբար Կրիշտիանու Ռոնալդուին ու Լիոնել Մեսիին:

«Կրիշտիանուն մեծապես գերազանցում է Մեսիին, այդպես եմ կարծում: Մեսին նույնպես շատ լավ է խաղում, լավագույններից է պատմության մեջ: Բայց եթե խաղով նրանք հավասար են, ապա Կրիշտիանուն իր խառնվածքով ավելի հզոր է:

Իմ մանկությունը կապված է «Մեծատամ» Ռոնալդոյի հետ: Դժվարանում եմ ընտրություն կատարել նրա և Ռոնալդուի միջև, երևի թե միանգամից երկուսին ընտրեմ: Ամբողջ կյանքում նայել եմ՝ ինչպես է նա խաղում: Նա մարզավիճակի գագաթնակետին երկար չի մնացել, միշտ վնասվածքներ է ունեցել: Միայն 8-9 տարի է ամեն ինչ հիանալի եղել: Իսկ Կրիշտիանուն 17 տարի է՝ բարձունքում է: Ռոնալդուն 2004 թվականին ԵՎՐՈ-ի եզրափակիչում էր, իսկ այժմ 2021-ն է, իսկ նա առ այսօր գոլեր է խփում:

Ֆուտբոլում այդպիսի ֆենոմեն դեռ չի եղել: Մեսին սկսել է խաղալ 2006 թվականին, իսկ Չեմպիոնների լիգայում առաջին անգամ 2009-ին է հաղթել: Կարծում եմ՝ Մեսին բարձունքում է 12 տարի, Կրիշտիանուն՝ 17: Իմ անձնական կարծիքով՝ Կրիշտիանուն շատ ավելի ուժեղ է»,- Նուրմագոմեդովի խոսքերը մեջբերում է Sport24․ru-ն:

Խաբիբը Ռոնալդուին ավելի վաղ անվանել էր ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող:

Մինչև ո՞ւր. ռեկորդներ, որոնք Ռոնալդուն ու Մեսին դեռ կարող են սահմանել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» միանում է Մբապեի տրանսֆերի համար մղվող պայքարին

Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց, թարմացրեց նախկինում գրանցածը

«Մանչեսթեր Յունայթեդը» տպավորիչ քամբեք իրականացրեց և գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Ատալանտայի» դեմ խաղի համար

Մեսին ու Ռոնալդինյոն վերամիավորվեցին «Պարկ դե Պրենսում» (տեսանյութ, ֆոտո)

Մբապեն բացատրել է՝ ինչու է Մեսիին խնդրել, որ նա իրացնի «Լայպցիգի» դեմ խաղի առաջին 11մ-ը

ՊՍԺ-ն Մեսիի դուբլի օգնությամբ առավելության հասավ «Լայպցիգի» նկատմամբ (տեսանյութ)

Պիկե. «Մեսին ավելի քան 7 անգամ պետք է ստանար «Ոսկե գնդակը»

ՊՍԺ-ի մեկնարկային կազմը «Լայպցիգի» դեմ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն

Ռոնալդուի խորհրդով «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Զիդանի հետ

«Նախընտրեցինք Դեմբելեին». «Բարսան» կարող էր պայմանագիր կնքել Մբապեի հետ

ՊՍԺ-ի հայտացուցակը «Լայպցիգի» դեմ խաղի համար

Մասնավոր խուզարկու, լրտեսություն. ինչպես է Վանդա Նարան բացահայտել Իկարդիի դավաճանությունը

Կասանո. «Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլի՞ստն է. նա նույնիսկ հնգյակում չկա»

Պոչետինո. «Մեսին երջանիկ է ՊՍԺ-ում»