Ռոնալդուն պատմել է՝ ինչու է միայն այժմ ընդունում պատմության լավագույն ռմբարկուի կոչումը - VNews
Բաժիններ

Ռոնալդուն պատմել է՝ ինչու է միայն այժմ ընդունում պատմության լավագույն ռմբարկուի կոչումը

EwdU 2TWQAErOmI - Ռոնալդուն պատմել է՝ ինչու է միայն այժմ ընդունում պատմության լավագույն ռմբարկուի կոչումը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:20

-

-

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա սերիայի 27-րդ տուրում «Կալյարիի» դեմ կայացած մրցավեճում (3-1) գրանցած հեթ-տրիկի շնորհիվ գերազանցել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի ռեկորդային ցուցանիշը պաշտոնական հանդիպումներում խփած գոլերի քանակով: 36-ամյա պորտուգալացին այդ կապակցությամբ գրառում է կատարել ինստագրամյան իր էջում:

Ռոնալդուն գրել է, որ խփած 757 գոլի շեմը հատելուց հետո շատ շնորհավորանքներ է ստացել ռեկորդ սահմանելու առիթով: Սակայն անձամբ Կրիշտիանուն իրեն բացարձակ ռեկորդակիր է ճանաչել միայն այժմ, քանի որ Պելեի՝ պաշտոնական ցուցանիշներով գոլերի քանակին այն ժամանակ ավելացրել է ևս 10-ը, որոնցից 9-ը «Ֆուտբոլի Արքան» խփել է Սան Պաուլու նահանգի հավաքականի, 1-ը՝ բրազիլական բանակային թիմի կազմում:

«Վերջին մի քանի շաբաթները ողողված էին լուրերով և վիճակագրությամբ, որոնք ինձ անվանում էին համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու, քանի որ գերազանցվել էր Պելեի ռեկորդը՝ 757 գոլ պաշտոնական խաղերում: Շնորհակալ եմ այդպիսի ճանաչման համար, բայց հիմա եկել է ժամանակը՝ բացատրելու՝ ինչու առ այսօր չէի ընդունում այդ նվաճումը:

Հավերժական անխոս հիացմունքս միստեր Պելեի նկատմամբ և հարգանքս 20-րդ դարի կեսերի ֆուտբոլի հանդեպ ինձ ստիպեցին ընդունել ոչ թե 757, այլ 767 գոլի արդյունքը՝ հաշվի առնելով, որ նա 9 գոլ է խփել Սան Պաուլուի նահանգի հավաքականում, ինչպես նաև 1-ը՝ բրազիլական բանակային թիմում: Ես դրանք ընդունում եմ որպես պաշտոնական մրցավեճերում խփված գոլեր: Աշխարհը և մասնավորապես ֆուտբոլը փոխվել են այդ օրերից ի վեր, բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք փոփոխել պատմությունը՝ առաջնորդվելով մեր հետաքրքրություններով:

Շնորհակալություն նրանց, ովքեր ինձ հետ մասնակցել են այս յուրահատուկ ճանապարհորդությանը՝ թիմակիցներիս, մրցակիցներիս, ամբողջ աշխարհում գեղեցիկ խաղի երկրպագուներին և, առաջին հերթին, ընտանիքիս ու մտերիմ ընկերներիս․ կարող եք վստահ լինել, որ ես այս ամենին չէի հասնի առանց ձեզ:

Այժմ չեմ համբերում հաջորդ խաղերին և փորձություններին: Հերթական ռեկորդները և մրցանակները: Հավատացե՛ք՝ այս պատմությունը դեռ հեռու է ավարտից: Ապագան վաղն է, իսկ «Յուվենտուսն» ու Պորտուգալիան դեռ շատ բան ունեն հաղթելու»,- գրել է Ռոնալդուն:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Cristiano Ronaldo (@cristiano)

Պելեն շնորհավորել է Ռոնալդուին՝ խփած գոլերի քանակով բացարձակ ռեկորդ սահմանելու համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» հաղթեց ու մտավ եվրագավաթային գոտի (տեսանյութ)

Հալանդը գերազանցեց Ռոնալդուի ցուցանիշը

Ռոնալդու. «Ուրախ եմ, որ պաշտոնական խաղերում 800 և ավելի գոլ խփած առաջին ֆուտբոլիստը դարձա»

Ռոնալդուի գրառումն «Արսենալի» դեմ խաղից հետո

Կրիշտիանու Ռոնալդուն հատեց 800 գոլի սահմանը

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» հետաքրքրված են Դեմբելեի ծառայություններով

Ռոնալդուի զարմանալի վիճակագրությունը

Կրիշտիանու Ռոնալդուի մեկնաբանությունը Մեսիի «անարդար» «Ոսկե գնդակի» մասին գրառմանը

«Յուվենտուսի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Արսենալ»

Լեմպարդն ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

«Յուվենտուսի» աստղը՝ «Չելսիի» ու «Բավարիայի» նշանառության տակ

Ալեգրի. «Յուվենտուսը» պայքարում է լավագույն քառյակում տեղ գտնելու համար»

«Յուվենտուսը» սեփական հարկի տակ պարտվեց «Ատալանտային» (տեսանյութ)

«Յուվենտուսի» ղեկավարության դեմ հետաքննություն է սկսվել

Վան դեր Վարտ. «Ռոնալդուն պայքարում է, իսկ Մեսին՝ երբեմն քայլում խաղադաշտում»

«Դարձի գալը երբեք ամոթ չէ». Դանի Ալվեսի վերադարձը «Բարսելոնա» գեղեցիկ է, բայց ոչ միանշանակ