Ռոնալդուին խնդրեցին դիմակ կրել․ պորտուգալացին շատ արագ շտկեց «թերացումը» (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Ռոնալդուին խնդրեցին դիմակ կրել․ պորտուգալացին շատ արագ շտկեց «թերացումը» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգերի լիգայի գավաթի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 5-ին «Դրագաու» ստադիոնում հանդիպել են Պորտուգալիայի և Խորվաթիայի հավաքականները: Եվրոպայի գործող չեմպիոնն առավելության է հասել 4-1 հաշվով: Ընտրանու ավագ Կրիշտիանու Ռոնալդուն բացակայում էր թիմի հայտացուցակից:

Նա, այդուհանդերձ, տրիբունայից աջակցում էր թիմակիցներին: Օպերատորը դրվագներից մեկում ցուցադրել է Կրիշտիանուին, որը հետևում էր խաղի ընթացքին: Հենց այդ պահին նրան է մոտեցել ստադիոնի աշխատակիցներից մեկը և խնդրել անվտանգության կանոններին հետևելու նպատակով դիմակ կրել: Պորտուգալացին արագորեն հետևել է այդ հորդորին:

Հավելենք, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խաղից հետո անդրադարձել է Ռոնալդուի առողջական վիճակին․ «Կրիշտիանուն արդեն մարզվում է և իրեն ավելի լավ զգում: Նա կմեկնի Շվեդիա: Ռոնալդուն վնասվածք չունի: Նրան պարզապես հարկավոր է վերականգնվել փոքր խնդիրներից»,- Սանտուշի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Պորտուգալիայի ընտրանին Ազգերի լիգայի շրջանակում իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 8-ին՝ մրցելով Շվեդիայի հավաքականի հետ։

Ռոնալդու, Մեսի, Նեյմար. ամենահարուստ հայտնիների թոփ 10-ում 5 մարզիկ կա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Ռոնալդուն բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը

France Football. Լավագույն հարձակվողների հավակնորդները

Պատմության ամենաթանկ տրանսֆե՞րը. «Յուվենտուսն» առաջարկ կանի Մբապեի համար

Ռոնալդուն կորոնավիրուսով վարակվելուց հետո ասել է, որ ցանկանում է խաղալ

Որ դեպքում Ռոնալդուն կմասնակցի «Բարսելոնայի» դեմ խաղին

Պիռլո․ «Ռոնալդուն 35 տարեկանում պատանու պես է աշխատում»

Կրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով

Մբապեն՝ Ռոնալդուի հետ հանդիպումից հետո. «Կուռք»

Ֆրանսիա – Պորտուգալիա և Լեհաստան – Իտալիա խաղերում հաղթողը չորոշվեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Ռոնալդուն արդեն «Արսենալի» մարզաշապիկ ուներ»․ Վենգերն այն մասին՝ ինչպես ձախողվեց Ռոնալդուի տեղափոխությունը

Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը

Ռոնալդուն սկանդալ է սարքել ակումբի ղեկավարության հետ

Թալանել են Կրիշտիանու Ռոնալդուի տունը

Բենզեմա. «Հանուն Ռոնալդուի ես փոխեցի իմ խաղաոճը»

Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել