fbpx

Ռոնալդու. «Ինձ վաղուց էին ասում, որ ես և «Յուվենտուսը» համապատասխանում ենք միմյանց» (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ, կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է իր նոր թիմակիցներին:

Ներկա պահին ընթանում է պորտուգալացու մամուլի ասուլիսը:

«Դժվար է պատասխանել, թե ինչու եմ ընտրել «Յուվենտուսը»: Ըստ իս՝ «Յուվենտուսը» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Կարծում եմ, որ ճիշտ և կշռված որոշում եմ կայացրել: Ընկերներս վաղուց էին ասում, որ այս ակումբն ինձ համար է: Որոշումը կայացրել եմ բավականին հեշտ, քանի որ ընտրել եմ Իտալիայի մեծագույն ակումբը:

Իհարկե, ես հիշում եմ, թե ինչպես ՉԼ-ի քառորդ եզրափակչի՝ «Յուվենտուս»-«Ռեալ» խաղում ինձ ողջունեցին երկրպագուները: Հաճելի է, երբ խաղդ գնահատում են: Հուսով եմ, որ հիմա կարող եմ երկրպագուներին իմ շնորհակալությունը հայտնել ցուցադրած խաղով: «Յուվենտուսը» լավ մարզչական շտաբ ունի, դա նույնպես մեծ գործոն ուներ իմ տեղափոխության հարցում:

Ինձ դուր է գալիս մրցելը: Ես սիրել եմ դա ամենուր, թե՛ «Սպորտինգում», թե՛ «Մանչեսթեր Յունայթեդում», թե՛ «Ռեալում»: Հիմա դա արդեն կլինի «Յուվենտուսում»:

Երբ ես սկսում էի խաղալ, չէի կարող պատկերացնել, որ այսքան տիտղոսներ կունենամ:

Չեմ տխրում, որ լքել եմ «Ռեալը»: «Ռեալը» մեծագույն ակումբ է: Հարգում եմ բոլոր ֆուտբոլիստներին, սակայն իմ տարիքի ֆուտբոլիստները սովորաբար տեղափոխվում են Քաթար կամ Չինաստան: Շնորհակալ եմ «Յուվենտուսին», որ թույլ տվեցին հանդես գալ մեծ ակումբում»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Էմրե Ջան․ «Սիմեոնեի ժեստից հետո Ռոնալդուն կարող էր տոնել մեր հաղթանակը, ինչպես ցանկանար»

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել պատժել Ռոնալդուին Սիմեոնեին ուղղված ժեստի համար

Դե Լիգտը կատարել է ընտրությունը

«Չելսին» փոշմանել է. Հիգուայինը կարող է վերադառնալ «Յուվենտուս»

Գիգզ. «Նա լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ խաղացել եմ»

Էմրե Ջանը զարմացած է. «Ռոնալդուն առաջինն է ողջունում ու միշտ շնորհակալություն հայտնում բոլորին»

Դիբալան կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում

«Յուվենտուսը» հրաժարվել է ԱՄՆ-ում հավաքից Ռոնալդուի պատճառով

«Ռեալի» նոր թիրախը «Յուվենտուսում» է

10 ֆուտբոլիստ, որ արժանացել է մրցակցի երկրպագուների ծափահարություններին

Բեքհեմը խոսել է Մեսիի և Ռոնալդուի «Ինտեր Մայամի» հնարավոր տեղափոխության մասին

Կոնոր Մակգրեգոր. «Ռոնալդուն շարունակում է ֆենոմենալ մնալ, անկախ տարիքից»

«Յուվենտուսը» բանակցում է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախի հետ

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Ռոնալդուի դեմ

«Յուվենտուսին» հետաքրքրել է Սանչեսը

Ալեգրի. «Ռոնալդուի հետ էլ կպարտվեինք «Ջենոային»