fbpx

Լրացուցիչ

Ռոնալդուի հրաժեշտի նամակը «Ռեալի» երկրպագուներին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Արքայական ակումբից հեռանալուց հետո հրաժեշտի ուղերձով է հանդես եկել:

«Այս տարիները «Ռեալում» և Մադրիդում, հնարավոր է, իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին։ Երախտապարտ եմ ակումբին և այս քաղաքին։ Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել սիրո և կապվածության համար, որը ես ստացել եմ այստեղ։

Սակայն հավատում եմ այն բանին, որ եկել է կարիերայում և կյանքում նոր փուլ սկսելու ժամանակը և դրա համար էլ խնդրեցի ակումբին ընդունել տրանսֆերային առաջարկը։ Ես խնդրում եմ բոլորին, հատկապես երկրպագուներիս, հասկանալ ինձ։ Սա 9 հրաշալի և յուրահատուկ տարիներ էին։ Հիանալի բայց դժվար տարիներ, քանի որ «Ռեալում» պահանջները միշտ մեծ են։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես էի այստեղ վայելում ֆուտբոլը։ «Ռեալը» գրավել է իմ և ընտանիքիս սիրտը։

Հենց դրա համար էլ հիմա ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, նախագահին, տնօրեններին, գործընկերներիս, բժիշկներին, ֆիզիոթերապևտներին և «Ռեալի» մյուս հրաշալի աշխատակիցներին։ Անսահման երախտապարտ եմ երկրպագուներին և իսպանական ֆուտբոլին։ Ես երկար եմ մտածել։ Գիտեմ, որ ինձ համար նոր փուլ սկսելու ժամանակ է եկել Ես հեռանում եմ, բայց այս մարզաշապիկը, նշանը և «Սանտիագո Բեռնաբեուն» միշտ հարազատ կլինեն ինձ համար։ Շնորհակալ եմ բոլորից։ Եվ ինչպես 10 տարի առաջ եմ ասել․ Hala Madrid»

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Կրիշտիանու Ռոնալդուն հեռացավ «Ռեալից». հաջորդ ակումբի անունը հայտնի է


Ալեգրի. «Ռոնալդուն, Կիելինին, Պյանիչը և Ալեքս Սանդրոն վաղը դուրս կգան խաղադաշտ»

25 տարի «Յուվենտուսի» հետ. Մարկիզիոյի հրաժեշտի հուզիչ նամակը

Եթե «Ռեալը» 300 մլն եվրո ունի, ապա ինչո՞ւ նրանք ոչ մեկի չեն գնում

«Ռեալը» Մոդրիչի հավանական տեղափոխության համար դիմել է FIFA-ին

«Յուվենտուսը» հրաժեշտ տվեց իր խորհրդանիշներից ևս մեկին

Ինչպես է Պավարը արձագանքել «Բավարիա» հավանական տեղափոխությանը

ՊՍԺ-ն փոշմանել է. Բոատենգը պետք է նոր ակումբ փնտրի

«Ռեալը» բողոք է ներկայացնելու «Ինտերի» դեմ Մոդրիչի հետ բանակցություններ վարելու համար

La Gazzetta dello Sport. Մոդրիչը կհանդիպի Պերեսին

Կոստա. «Գրիզմանը մնացել է «Ատլետիկոյում» ակումբի ղեկավարության շնորհիվ»

«Բարսելոնան» կարող է մոռանալ Պյանիչի մասին

Ադրիեն Ռաբիոն միայն մի պայմանով կմնա ՊՍԺ-ում

Լոպետեգի. «Ատլետիկոն» իր գոլերով պատժեց մեզ»

Լոպետեգի. «Այս պարտություն չի ազդի «Ռեալի» տրանսֆերային քաղաքականության վրա»

Կազեմիրոն ասել է, թե ինչու է «Ռեալը» պարտվել «Ատլետիկոյին»

Հայտնի է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաջորդ տարվա անցկացման օրն ու վայրը