Ռոնալդուի քրոջ կտրուկ պատասխանը վան Դեյկին - VNews
Բաժիններ

Ռոնալդուի քրոջ կտրուկ պատասխանը վան Դեյկին

Կատյա Ավեյրուն, որը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրն է, քննադատել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին «Ոսկե գնդակի» հանձման արարողության ժամանակ արված հայտարարության համար: 

Հոլանդացին Ռոնալդուի բացակայության վերաբերյալ հարցին պատասխանել էր. «Մի՞թե նա ինձ մրցակից էր»: Չնայած, ավելի ուշ ֆուտբոլիստը շեշտել է, որ կատակում էր:

«Մարդիկ ապրում են իրականությունից դուրս: Ինչպիսի՜ համեստություն: Այո, հայտնի էր, որ Ռոնալդուն չի հաղթելու: Չնայած կարևոր տիտղոսների՝ թիմային ու անհատական, սակայն դա ուրիշ խոսակցություն է:

Սիրելի Վիրջիլ, այնտեղ, որտեղ դու գնացել էիր, Կրիշտիանուն եղել է հազար անգամ: Երբ դու խաղում էիր մի քանի տարի ու չէիր դիպչում տիտղոսների, Կրիշտիանուն եռակի չեմպիոն էր, լավագույն ֆուտբոլիստը ու լավագույն ռմբարկուն այն երկրի, որտեղ դու խաղում ես: Այդ պահին նա քեզանից երիտասարդ էր:

Այնուհետև նա տեղափոխվեց «Ռեալ» ու դարձավ այդ ակումբի ամենալավ ֆուտբոլիստը: Քեզ ծանո՞թ է այդ անվանումը, սիրելի Վիրջիլ: Շատ հնարավոր է՝ այո, քանի որ հենց այդ ակումբի կազմում նա հաղթել է ձեզ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Նա նման այդպիսի 5 հաղթանակ ունի: Նա հաղթել է քո հավաքականին Ազգերի լիգայի եզրափակիչում:

Հարգելի Վիրջիլ, մեկ մրցաշրջանի ընթացքում Կրիշտիանուն ավելի շատ տիտղոս է հաղթել, քան դու ամբողջ կարիերայի ընթացքում: Տպավորո՞ւմ է, այդպես չէ՞: Երբ քո ձեռքերում կլինեն տիտղոսներ, որոնք իսկապես կարևոր են, ապա, այդ ժամանակ, հնարավոր է, որ դու կկարողանաս մեկ սեղանի շուրջ նստել Կրիշտիանուի հետ: Նա ինձ համար կմնա լավագույնը»,-գրել է պորտուգալացու քույրը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուին մոտ կանգնած աղբյուրներն արձագանքել են ֆուտբոլիստի՝ «Բարսելոնա» տեղափոխության լուրին

Պիռլո. «Յուվենտուսն» այդ ֆուտբոլիստի կարիքն ունի՝ Չեմպիոնների լիգան հաղթելու համար»

Աղբյուր. «Յուվենտուսը» Ռոնալդուին առաջարկել է «Բարսելոնային»

Պաշտոնական․ «Յուվենտուսը» հրաժեշտ տվեց իր կիսապաշտպանին

«Յուվենտուսը» կարող է վաճառել Դիբալային

Լակազետը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«ՖԻՖԱ-ն դիտարկում է «Ոսկե գնդակը» այս տարի հանձնելու հարցը». Ռումինեգե

«Յուվենտուսը» ևս մեկ ֆուտբոլիստի դռան կողմը ցույց կտա

«Լիվերպուլ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Արտուրը վերադարձել է Բարսելոնա ու հանդիպել Աբիդալի հետ

«Լիվերպուլը» հույն նորեկ ունի

Ռոնալդուն ճանաչվել է «Յուվենտուսի» լավագույն ֆուտբոլիստը

Աղբյուր. «Ռեալը» սուպերառաջարկ է կատարելու Դիբալայի համար

Պիռլոն՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին․ «Պատրաստ եմ այս զարմանահրաշ հնարավորությանը»

Ռոնալդուի գործակալը բանակցել է ՊՍԺ-ի մարզական տնօրենի հետ

Դել Պիերո․ «Պիռլոն կարող է Զիդանից էլ հաջողակ մարզիչ դառնալ»