«Յուվենտուսի» նորեկ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհանդեսի ժամանակ խոսել է իր նպատակների մասին:
«Չեմպիոնների լիգան այնպիսի գավաթ է, որ բոլոր ակումբները ցանկանում են նվաճել: «Յուվենտուսի» նախագահն ինձ ասաց, որ ակումբի հիմնական նպատակը Չեմպիոնների լիգան է:
Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա կարող եմ ասել, որ ցանկանում եմ հաղթել: Ցանկանում եմ լինել լավագույնը: Ով գիտի, հնարավոր է, որ կկարողանամ ևս մեկ անգամ նվաճել «Ոսկե գնդակը»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում bbc.com-ը:
Ռոնալդու. «Ինձ վաղուց էին ասում, որ ես և «Յուվենտուսը» համապատասխանում ենք միմյանց» (տեսանյութ)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո