fbpx

Ուեյն Ռունին «կծել է» «Ման Սիթիի» երկրպագուներին իր խփած գոլից հետո

Ուեյն Ռունին երեկ խփեց իր կարիերայի 200-րդ գոլը Պրեմիեր լիգայում՝ գրավելով «Մանչեսթեր Սիթիի» դարպասը: Գոլը հատկանշական էր ոչ միայն նրանով, որ օգնեց իր ներկայիս ակումբ «Էվերտոնին» ոչ-ոքի գրանցել, այլև այն պատճառով, որ Ռունին երկար ժամանակ «քաղաքաբնակների» ոխերիմ հակառակորդ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագն էր:

«Ինձ համար կրկնակի ուրախալի էր, քանի որ գոլ խփեցի այսպիսի կարևոր խաղում, իսկ առջևում դժվար խաղեր են: Վստահ եմ, Մանչեսթերի կարմիր հատվածը վայելեց այս գոլը»,-ասել է Ռունին:

Սակայն, ֆուտբոլիստը չի բավարարվել այսքանով: Իր թվիթերում նա ծաղրել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին, ովքեր միշտ նրան վատ են դիմավորում իր խփած գոլերից հետո. «Միշտ հաճելի է տեսնել մի քանի ծանոթ դեմք»:

Նշենք, որ երկրպագուներից մի քանիսը նույն կերպ դիմավորել էին նրան 4 տարի առաջ, երբ Ռունին կրկին խոցել էր «Սիթիի» դարպասը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պոլ Պոգբա․ «Ռեալում» խաղալու մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ»

Պոգբա. «Բոլորս ցանկանում ենք, որ Սուլշերը մնա»

«Մանչեսթեր Սիթին» մոտ է «Ատլետիկոյի» աստղին ձեռք բերելուն

Գրիզմանին գնելու նոր հավակնորդներ են հայտնվել

Ֆերգյուսոնի «վերջին» մաստակը վաճառվել է ռեկորդային գնով

Մբապե. «Քունս կորցրել եմ «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո»

Գվարդիոլա․ «Կինս միշտ բողոքում է մեր թիմի տակտիկայից և անընդհատ քննադատում է ինձ»

Աղբյուր. «Ռեալն» ու «Յունայթեդը» հնարավոր է փոխանակվեն դարպասապահներով

Իբրահիմովիչը լուրջ քննադատության է ենթարկել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդներին

Ջոնսը խոստովանել է, որ իր ընկերները ամեն գիշեր ուղարկում են տարօրինակ դեմքի արտահայտություններով իր լուսանկարները

Վարանը ցանկանում է լքել «Ռեալը»

Վալվերդե․ «Յունայթեդի» դեմ խաղերը լինելու են հետաքրքիր, բայց շատ բարդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է պայմանագիր առաջարկել Ռաբիոյին

«Մանչեսթեր Յունայթեդը» չի գնի «Ռեալի» աստղին

Եվրոպայում միայն 4 թիմ կարող է «տրեբլ» նվաճել

Սարսափած Սմոլինգն ու Ջոնսը դիտում են Մեսիի խաղը և գրառումներ կատարում (ծաղրանկար)