-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայկական շախմատի անվանի վետերան Ռաֆայել Վահանյանը գերազանց է հանդես գալիս Իսպանիայում անցկացվող «Համաշխարհային շախմատի լեգենդներ» մրցաշարում:
6-րդ տուրում հայ գրոսմայստերը հաղթեց Օլեգ Ռոմանիշինին և 8 միավորով ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի իր դիրքը: 6-ական միավորով Վահանյանին հետապնդող Անատոլի Կարպովի և Լյուբոմիր Լյուբոևիչի մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: Ռոմանիշինի օգտին 4 միավոր է գրանցված:
Այժմ համաշխարհային շախմատի լեգենդներն իրենց հարաբերությունները կպարզեն կայծակնային մրցախաղում: Կանցկացվի 12 տուր: Կայծակնային շախմատում հաղթանակի համար շախմատիստը կստանա մեկ միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ կես միավոր:
Հաղթողը կորոշվի 2 մրցաշարերում վաստակած միավորների ընդհանուր քանակով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո