Ռակիտիչ. «Դե Յոնգն իմ դիրքում չի խաղալու, քանի որ այն զբաղված է» - VNews
Բաժիններ

Ռակիտիչ. «Դե Յոնգն իմ դիրքում չի խաղալու, քանի որ այն զբաղված է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է թիմի նոր ձեռք բերման՝ Ֆրենկի դե Յոնգի մասին և չի կարծում, թե հոլանդացին իր տեղը կզբաղեցնի:

«Շատ ուրախ եմ, որ «Բարսան» գնել է դե Յոնգին: Գալիս է երիտասարդ, որը խաղում է հրաշալի ֆուտբոլ: Դա միայն կուժեղացնի թիմը: Բայց ամեն ֆուտբոլիստ իր տեղն ունի: Ես նրան ինձ մրցակից չեմ համարում, քանի որ չեմ կարծում, թե նա հենց իմ դիրքում խաղա: Իմ դիրքը զբաղված է: Ֆրենկին «Այաքսում» և Հոլանդիայի հավաքականում բոլորովին այլ դիրքում է խաղում, չեմ հասկանում, թե ինչու են նրա անունն անընդհատ կապում ինձ հետ: Նրա հանդեպ մեծ հարգանք ունեմ ու հաջողություն եմ մաղթում:

Երբեք չեմ մտածել հեռանալու մասին: Ցանկանում եմ երկար տարիներ մնալ «Բարսելոնայում» և նրա հետ հաղթել Չեմպիոնների լիգան: Այդ մրցաշարը հաղթելը շատ դժվար է, քանի որ սխալվելու իրավունք պարզապես չկա: Շատ ենք ցավում, որ արդեն մի քանի տարի մեզ չի հաջողվում հասնել դրան, բայց առաջիկա մրցաշրջանում ամեն ինչ անելու ենք Եվրոպայում հաջողության հասնելու համար», – խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» Պիկեին փոխարինողին փնտրում է «Մանչեսթեր Սիթիում»

Դեմբելեն ցանկանում է տեղափոխվել Իտալիա

Հայտնի է՝ որքան է կազմելու Լաուտարոյի աշխատավարձը «Բարսելոնայում»

Տեր Շտեգենը՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

Ալբան ոչ միանշանակ է արտահայտվել Նեյմարի վերադարձի վերաբերյալ

Տոդիբոն վերադառնալու է «Բարսելոնա»

«Բարսելոնայի» 5 ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

«Ժամացույցի պես»․ «Բարսելոնան» տեսանյութ է ներկայացրել թիմի մարզումից (տեսանյութ)

Մեսիի պայմանագրի հատուկ կետը, որ թույլ էր տալիս նրան անվճար հեռանալ, այլևս չի գործում

Ումտիտին ապաքինվել է վնասվածքից ու մարզվել ընդհանուր խմբի հետ (ֆոտոշարք)

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

65 միլիոն + 2 ֆուտբոլիստ. «Բարսելոնայի» առաջարկը՝ Տոնալիի համար

«Բոլորի կուռքը Մեսին է, իմը՝ Ռոյսը». Ո՞վ է լեգենդար Լիլիան Թյուրամի որդին՝ Մարկուսը (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես է «Բարսելոնան» 2018-ին 2 թոփ տրանսֆեր ձախողել

Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

«Տոտենհեմը» դադարեցնում է պայքարը Կոուտինյոյի տրանսֆերի ձեռքբերման համար