Ռամոս-Մարսելո. «Ռեալի» լեգենդար տանդեմը - VNews
Բաժիններ

Ռամոս-Մարսելո. «Ռեալի» լեգենդար տանդեմը

Խաղի մանրամասները

Իսպանիա, Լա Լիգա, 28 տուր

14 Հունիս 2020 - 21:30

3

Ռեալ Մադրիդ

1

Էյբար

1 - 0 Թոնի Կրոս - 4`

2 - 0 Սերխիո Ռամոս - 30`

3 - 0 Մարսելո - 37`

3 - 1 Pedro Bigas Rigo - 60`

2007 թվականի հունվարի 17-ին կայացած «Դեպորտիվոյի» դեմ խաղը խորհրդանշական է «Ռեալի» համար: Այդ օրը Կապելոյի թիմը «Ռիասոր» մարզադաշտում դժգույն հանդիպում անցկացրեց. 0-2 հաշվով պարտվելու ժամանակ, խաղավարտից 30 րոպե առաջ Կապելոն փորձեց շտկել իրավիճակը թիկունքում՝ Միչել Սալգադոյի փոխարեն աջ եզրում օգտագործելով Ռամոսին ու խաղադաշտ դուրս բերելով Մարսելոյին, որը հենց այդ պահին նշեց իր նորամուտը մադրիդյան ակումբում:

Անվանի իտալացի մասնագետը մեկնարկ տվեց մի պատմության, որը շարունակվում է արդեն 13 տարի: «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն ու փոխավագը՝ Մարսելոն միասին մի ամբողջ ժամանակաշրջան են անցակցրել «Արքայական ակումբում»՝միասին մասնակցելով 396 խաղի. շուտով նրանք կանցկացնեն իրենց հոբելյանական 400-րդ հանդիպումը: Ու միայն վնասվածքներն են խանգարել նրանց, որ այդ թվով չհասնեն «ամենաերկարակյաց» զույգին՝ Մեսիին ու Բուսկետսին, որոնք միասին անցկացրել են 512 խաղ:

«Սերխիոն արդեն երկար տարիներ իմ լավ ընկերն է: Նա ինձ շատ բան է սովորեցրել, նա ինձ համար ավագ եղբոր պես է: Սերխիոյի լավագույն որակն ինձ համար նրա՝ երբեք չհանձնվելու հատկանիշն է. այդպիսի բնավորություն քչերն ունեն», – ասում է Մարսելոն:

Ռամոսն ու Մարսելոն միասին նվաճած տիտղոսների իսկական հավաքածու ունեն: 2007-ին նրանք հաղթեցին Իսպանիայի առաջնությունում, ու դա առաջինն էր այն 21 գավաթներից, որոնցով նրանք հետագայում լցնելու էին իրենց միասնական թանգարանը: Այդ թանգարանում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Չեմպիոնների լիգայի՝ միասին նվաճած 4 գավաթներից առաջինը՝ «Լա Դեսիման». անմոռանալի եզրափակիչում խաղի հաշիվը հավասարեցրեց Սերխիո Ռամոսը, իսկ արդեն լրացուցիչ ժամանակում իր թիմի հաղթանակն ամրագրեց Մարսելոն՝ խփելով 3-րդ գոլը:

Մարսելոն ու Ռամոսն իրենց մադրիդյան արկածների ժամանակ բազմաթիվ տրանսֆերներ են տեսել՝ տարօրինակ, ինչպես Ֆոբերն ու Ալտինտոպը ու ձախողված՝ ինչպես Կական: Նրանք միասին ունեցել են 10 տարբեր մարզիչներ, 2 նախագահ: Նրանք զերծ չեն մնացել նաև վեճերից՝ մարզումների ժամանակ. «Գրեթե յուրաքանչյուր մարզման ժամանակ մեր միջև բախում է լինում: Դա լարված աշխատանքի անբաժան մասն է կազմում: Բայց դա ամենօրյա պատմություն է ու ոչինչ չի փոխում, չէ՞ որ Մարսեն իմ եղբայրն է», – ասում է Ռամոսը:

Առաջիկա կիրակի օրվանից սկսած, «եղբայրները» կփորձեն նվաճել իրենց 5-րդ Լա լիգան՝ ընդարձակելով իրենց տիտղոսների ցանկն ու ավելի խորը դարձնելով իրենց՝ առանց այդ էլ մեծ հետքը «Ռեալի» պատմության մեջ: Ու դա անելու են՝ նայելով նաև անհատական ցուցանիշների. Ռամոսին 5 խաղ է բաժանում Սանտիլյանային՝ «Ռեալում» անցկացրած խաղերի թվով շրջանցելու և այդ աղյուսակում 4-րդը դառնալու համար, մինչդեռ Մարսելոն էլ կարող է շրջանցել Ռոբերտո Կառլոսին ու դառնալ «Ռեալում» ամենաշատ խաղն անցկացրած արտասահմանցին. Մարսելոն սպիտակ մարզաշապիկով անցկացրել է 505, իսկ Կառլոսը՝ 527 խաղ:

Ինչ վերաբերում է նրանց ապագային, ապա Ռամոսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, սակայն արդեն հիմա իսպանացին բանակցում է՝ ևս մեկ տարով այն երկարաձգելու հարցով: Մարսելոյի ապագան մի փոքր մշուշոտ է. այս պահին բրազիլացին նույնիսկ երաշխավորված տեղ չունի մեկնարկային կազմում՝ Ֆեռլան Մենդիի գալուց հետո: Նրա պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


2-ը՝ 1-ի դիմաց. «Ռեալը» փոխանակում է առաջարկում «Յուվենտուսին»

Բենզեման ոչ մի փոխանցում չի կատարել Վինիսիուսին Մենդիին ասած խոսքերից հետո

Բենզեման՝ Մենդիին՝ խաղընկերոջ մասին. «Փոխանցում չկատարես նրան, նա մեր դեմ է խաղում»

Զիդան. «Եթե շարունակենք այսպես խաղալ, ապա անպայման դուրս կգանք խմբից»

Բենզեման կրկնել է Ռոնալդուի ու Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

«Ռեալի» գերկամային ոչ-ոքին, «Լիվերպուլի», «Սիթիի», «Ատլետիկոյի» հաղթանակները, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

«Թվիթերի վաստակավոր արտիստը». Օզիլը ավարտել է կարիերան, բայց նրան դեռ չեն ասել

ՊՍԺ-ն կապ է հաստատել Զիդանի հետ

«Ռեալի» հայտացուցակը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղի համար

«Ռեալը» մնացել է առանց աջեզրային պաշտպանի

2 ակումբ հավակնում է Ռամոսի տրանսֆերին

Իսկոն Կլասիկոյի ժամանակ դժգոհել է Զիդանի որոշումներից

«Բարսելոնան» բողոքարկել է «Ռեալի» հետ խաղի մրցավարությունը

Սերխիո Ռամոսը ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանն է՝ ըստ France Football-ի ընթերցողների

Ազարը վերադառնում է․ «Ռեալի» հայտացուցակը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ հանդիպման համար