«Ռամոս-Պեպե զույգի դեմ խաղալու նախորդ օրը չէի կարողանում քնել». Նեգրեդո - VNews
Բաժիններ

«Ռամոս-Պեպե զույգի դեմ խաղալու նախորդ օրը չէի կարողանում քնել». Նեգրեդո

«Կադիսի» հարձակվող Ալվարո Նեգրեդոն հայտարարել է, որ կենտրոնական պաշտպաներն են եղել նրա ամենաբարդ մրցակիցները:

«Ամենալուրջ մրցակիցը Պույոլն էր: Երիտասարդ էի, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան: Կառլեսը չէր թողնում գնդակին դիպչեի: Օդային բոլոր մենապայքարներում նա հաղթում էր ինձ:

Նույնը կարող եմ ասել Սերխիո Ռամոսի մասին: Նա շատ գործոններում է ուժեղ և իր թիմին բազմակողմանի օգնություն է ցուցաբերում: Սերխիոն անձնվիրաբար է պայքարում, կարողանում է գրոհներ սկսել և սպառնում է մրցակցի դարպասին:

Երբ «Ռեալի» կենտրոնական պաշտպանների զույգը Ռամոսն ու Պեպեն էին, նրանց դեմ խաղի նախորդ օրը չէի կարողանում քնել»,- El Larguero-ի եթերում ասել է իսպանացին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: