fbpx

Ռայոլան «Ռեալին» հայտնել է, թե որքան գումար է «Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում Պոգբայի համար

«Ռեալը» շարունակում է քայլեր ձեռնարկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու համար և կապի մեջ է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, Ռայոլան արդեն հանդիպում է ունեցել «կարմիր սատանաների» ղեկավարության հետ և խոսել հավանական գործարքի մասին: «Մանկունյանցիները» շատ կտրուկ պատասխանել են, որ մտադիր չեն հրաժարվել ֆրանսիացու ծառայություններից: Նրանք նշում են, որ ոչինչ չի խանգարում Պոգբայի՝ ակումբում մնալուն, քանի որ միակ խոչընդոտը, որ կար, այլևս չկա՝ Մոուրինյոն հեռացել է: Բացի այդ ՄՅՈւ-ի ղեկավարությունն ասել է, որ պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Պոգբային, իսկ «Ռեալի» հետ բանակցություններ կսկսի միայն 150 միլիոն եվրոյից սկսած:

Ռայոլան հայտնել է «Ռեալին» այս տեղեկությունը, և այժմ մադրիդյան ակումբը պետք է գնահատի իրավիճակը: Պոգբային ամեն գնով իր թիմում ցանկանում է տեսնել մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Առաջինը պատմության մեջ․ Ռոնալդուն՝ «միջազգային» չեմպիոն

Մեսիի շեդեվրը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլ (տեսանյութ)

Զիդան. «Շատ լավ գիտեմ, թե որ ֆուտբոլիստներին եմ ցանկանում «Ռեալում» տեսնել»

«Ռեալը» չի հանձնվում. ՊՍԺ-ի առաջատարին գնելու ևս մեկ փորձ

«Յուվենտուսը» մտադիր է «Ռեալի» մեկ այլ աստղի համար 85 միլիոն եվրո առաջարկել

Կոուտինյոն պատասխանել է գոլից հետո ցուցադրած ժեստի համար իր հասցեին հնչած քննադատությանը

Տրանսֆերային շուկայի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը մոտ է «Ռեալ» տեղափոխությանը

Marca. Առաջիկա օրերի ընթացքում կհայտարարվի Էդեն Ազարի՝ «Ռեալ» տեղափոխության մասին

Marca. «Ռեալում» թերահավատորեն են մոտենում Պոգբայի խաղին կարևոր հանդիպումների ժամանակ

PlayOFF #1. Զինեդին Զիդանը վերադարձավ «Ռեալ». Արժե՞ր որ… (տեսանյութ)

Կապելոն նշել է, թե որքան գումար է «Ռեալը» պատրաստվում ծախսել նոր տրանսֆերների համար

Աղբյուր․ Զիդանը ակումբի ղեկավարությանն է հանձնել վաճառքի հանվող ֆուտբոլիստների ցուցակը

Չար կատակ գրանդերի դեմ․ «Այաքսը» աչք ծակող ցուցանիշ է գրանցել «Ռեալի» և «Յուվենտուսի» դեմ խաղերում

«Ծեր Սինյորան հոսպիտալացված է». «Յուվենտուսի» ձախողման գլխավոր մեղավորն ու պատճառները

Ֆանտաստիկ «Այաքսը», Անկասելի Մեսին. Չեմպիոնների լիգայի խաղային օրվա ամենահետաքրքիր թվերը, փաստերն ու վիճակագրությունը

Լինգարդ. «Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»