«Ռեալի» հաղորդագրությունը Կասիլյասի՝ մարզական կարիերան ավարտելու վերաբերյալ (տեսանյութ) - VNews
Բաժիններ

«Ռեալի» հաղորդագրությունը Կասիլյասի՝ մարզական կարիերան ավարտելու վերաբերյալ (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել թիմի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասի՝ մարզական կարիերան ավարտելու վերաբերյալ։

«Ռեալը» ցանկանում է արտահայտել իր երախտագիտությունը, հիացմունքն ու սերն ակումբի և համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ լեգենդներից մեկի հասցեին։

Մադրիդյան ու իսպանական ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահը միացավ մեզ, երբ 9 տարեկան էր։ Նա այստեղ զարգացավ որպես ֆուտբոլիստ՝ անցկացնելով 25 տարի։

Իկերը հավերժ կմնա մեր պատմության ամենանշանակալի ավագներից մեկը։ Կասիլյասը վաստակել է մեր երկրպագուների սերն ու հանդիսանում է «Ռեալի» արժեքների հենանիշը։

Այսօր մեր 118-ամյա պատմության ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը, որին մենք սիրում ենք ու որով հիանում ենք, դարպասապահ, որ իր կատարած աշխատանքով ու օրինակելի պահվածքով հավերժ կլինի պատմության էջերում, ավարտում է իր մարզական կարիերան։

Կասիլյասը միշտ կմնա մադրիդիստ։ Մենք ուզում ենք նրան ու նրա ընտանիքին փոխանցել իր կյանքի թիմի ամբողջ սերը»,- ասված է թիմի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 39-ամյա դարպասապահը Մադրիդի «Ռեալի» սան է։ Թիմի կազմում անցկացրել է 510 հանդիպում, հեռացել է 2015 թվականին։

«Ռեալի» ներկայացրած տեսանյութը՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 2 շաբաթով

Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել

«Ռեալի» կիսապաշտպանը շարք է վերադարձել

Վալվերդե. «Չարեցի այն, ինչ պետք է աներ «Ռեալի» պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը»

Ռամոսի տպավորիչ ցուցանիշը, որն անցյալում ընդամենը 2 ֆուտբոլիստներ էին գրանցել

Գոլառատ խաղում «Ռեալը» հաղթեց «Բետիսին» (տեսանյութ)

«Ռեալն» առաջին կեսից հետո պարտվում է «Բետիսին» (տեսանյութ)

«Ռեալի» առաջին գոլը Լա լիգայի 2020-21 մրցաշրջանում խփեց Ֆեդե Վալվերդեն (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Բետիսի» դեմ խաղում

«Ռեալ Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Մոուրինյո. «Դա իմ կարիերայի ամենատխուր պահն էր»

«Ռեալը» «չնախատեսված» կորուստ ունի «Բետիի» դեմ խաղին

Ու նորից ֆուտբոլային ակտիվ շաբաթ. ինչ խաղեր դիտել այսօր

Զիդան․ «Նոր հարձակվո՞ղ․ ղեկավարությանը խնդրանք չունեմ, ինձ ոչինչ պետք չէ»

«Ռեալը» 3 վերադարձ ունի «Բետիսի» դեմ խաղից

«Ռեալի» հարձակվողը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն