«Ռեալի» հակառեկորդն ու «Յուվենտուսի» թույլ կողմը. ՉԼ 2-րդ խաղային օրվա բոլոր փաստերը - VNews
Բաժիններ

«Ռեալի» հակառեկորդն ու «Յուվենտուսի» թույլ կողմը. ՉԼ 2-րդ խաղային օրվա բոլոր փաստերը

Չեմպիոնների լիգայի խաղային երկրորդ օրվանից հետո ավարտվեց նաև ամբողջ առաջին տուրը: Հետաքրքիր հանդիպումներով հագեցած խաղային օրն ունի նույնպիսի թվեր, փաստեր ու վիճակագրություն:

  • «Ռեալը» 2003/04 թվականից հետո առաջին անգամ Չեմպիոնների լիգայում մեկ խաղի ընթացքում չի կարողացել մեկ հարված կատարել դարպասին:
  • «Բավարիան» 16-րդ մրցաշրջանում անընդմեջ ՉԼ առաջին տուրում հաղթանակ է տանում, ինչը ռեկորդ է:

  • «Յուվենտուսն» իր բաց թողած վերջին 12 գոլից 9 ընդունել է ստանդարտի խաղարկումից հետո, վերջին 3-ը՝ գլխի հարվածից:
  • Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկությունից հետո Կևին դե Բրույնեից ավելի շատ գոլային փոխանցում կատարել է միայն Ջեյմս Միլները:

  • Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը առաջինն է, որի ընթացքում 2 ֆուտբոլիստ հեթ-տրիկ է ձևակերպում մրցաշարում իրենց նորամուտի խաղում:
  • Անխել դի Մարիան Չեմպիոնների լիգայի պատմության մեջ Մարիո Ժարդելից հետո երկրորդ ֆուտբոլիստն է, որ դուբլի հեղինակ է դառնում «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ խաղերում:

  • Կարիմ Բենզեման դարձավ Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆրանսիացին՝ շրջանցելով Տիերի Անրիին: «Ռեալի» հարձակվողը 113 հանդիպում է անցկացրել մրցաշարում:
  • 2011 թվականից հետո առաջին անգամ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում չկարողացան հաղթել գործող չեմպիոնն ու փոխչեմպիոնը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արտուր Մելոն չի մարզվում հիմնական թիմի հետ

«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

Ժորժինյոյի գործակալը չի բացառել ֆուտբոլիստի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը

«Մի օր ես կվերադառնամ»․ Կասիլյասը հիշել է «Ռեալում» անցկացրած իր վերջին խաղը

«Բորուսիայի» ևս մեկ առաջատար կարող է չմասնակցել «Բավարիայի» հետ խաղին

«Յուվենտուսը» Պոգբայի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկում է 3 խաղացող

Ռոնալդուն որդու հետ մարզում է անցկացրել «Յուվենտուսի» մարզաբազայում (տեսանյութ)

«Բավարիան» նորից 5 գոլ խփեց «Այնտրախտին» (տեսանյութ)

40 րոպեում 5 գոլ՝ «Բավարիա» – «Այնտրախտ» խաղում (տեսանյութ)

«Բավարիա» – «Այնտրախտ»․ Մեկնարկային կազմեր

3 ակումբ կպայքարի «Բավարիայի» ֆուտբոլիստի համար

«Բավարիայի» պաշտպանը՝ «Նյուքասլի» առաջին թոփ ձեռք բերու՞մ

«Բարսելիոնայի» միայն 6 ֆուտբոլիստի ապագան է երաշխավորված ակումբում

Վիդալը պատասխանել է Կիելինիի խոսքերին՝ ալկոհոլից կախվախության մասին

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Վինիսիուս. «Ռեալը» «Բարսելոնայից» ավելի լավն էր Պրեմիերայի 2 խաղերում»