«Ռեալի» պաշտպանությունում լուրջ խնդիրներ կան ՉԼ-ի առաջիկա խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

«Ռեալի» պաշտպանությունում լուրջ խնդիրներ կան ՉԼ-ի առաջիկա խաղին ընդառաջ

Ալաբա վնասվածք - «Ռեալի» պաշտպանությունում լուրջ խնդիրներ կան ՉԼ-ի առաջիկա խաղին ընդառաջ
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Խմբային Փուլ 3 տուր

19 Հոկտեմբեր 2021 - 23:00

0

Շախտյոր Դոնեցկ

5

Ռեալ Մադրիդ

0 - 1 Սերգեյ Կրիվցով (ինքնագոլ) - 37`

0 - 2 Վինիսիուս Ժունիոր - 51`

0 - 3 Վինիսիուս Ժունիոր - 56`

0 - 4 Rodrygo Silva de Goes - 65`

0 - 5 Կարիմ Բենզեմա - 91`

Միջազգային դադարը շարունակում է խնդիրներ ստեղծել Մադրիդի «Ռեալի» համար:

«Արքայական ակումբի» ֆուտբոլիստներից երեքը՝ Էդեր Միլիտաոն, Դավիդ Ալաբան ու Էդեն Ազարը, հավաքականներից վերադառնում են վնասվածքով:

Ֆուտբոլիստների վնասվածքի լրջությունը հայտնի կդառնա միայն այսօր կայանալիք բուժզննումից հետո:

Վերջին ֆուտբոլիստը, որ միացել է վնասվածք ունեցող խաղացողնրի շարքին, Դավիդ Ալաբան է: Նա այսօր Վալդեբեբասի մարզաբազայում բուժզննում կանցնի՝ որոշելու ձախ ծնկի վնասվածքի լրջությունը:

Եթե Ալաբայի վնասվածքը հաստատվի, ապա «Ռեալը» լուրջ խնդիրներ կունենա պաշտպանությունում, քանի որ բացակայողների թվում է նաև Դանի Կարվախալը: Այսինքն՝ մեկնարկային կազմի պաշտպանական գոտու 4 խաղացողներից 3-ը կլինեն վնասվածքով:

«Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կայանալիք խաղում Անչելոտին ստիպված կլինի կենտրոնական պաշտպանությունում խաղադաշտ դուրս բերել Նաչոյին ու Վալյեխոյին, իսկ Լուկաս Վասկեսը կխաղա աջեզրային պաշտպանի դիրքում:

Ինչ վերաբերում է ձախ եզրին, ապա Անչելոտին ընտրության լայն հնարավորություն չունի. նա պիտի ընտրություն կատարի Մենդիի ու Մարսելոյի միջև: Այդուհանդերձ, պետք է նշել, որ Մենդին խաղադաշտ դուրս չի եկել մարտից, իսկ Մարսելոն 2021-22 մրցաշրջանում ընդամենը 2 րոպե խաղաժամանակ է ստացել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ-ն չի հանձնվում. նոր բանակցություններ Զիդանի հետ

Անչելոտի. «Մենք ճիշտ ուղու վրա ենք»

«Ռեալի» ռեկորդային ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

«Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Շերիֆի» նկատմամբ (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Շերիֆի» դեմ խաղում

Չնայած մեղավոր ճանաչվելուն՝ Բենզեման կշարունակի հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում

Բենզեման դատապարտվել է 1 տարվա պայմանական ազատազրկման

Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահի հավակնորդների անվանացուցակում չընդգրկվելու մասին

Մեսին՝ «Ռեալի», Ռոնալդուի, Ռամոսի, Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

«Պարերի Աստվածն Անգլիայից». «Ռեալի» լեգենդի դաժան ու ողբերգական պատմությունը

«Ռեալի» հայտացուցակը «Շերիֆի» դեմ խաղի համար

Ասենսիոն՝ «Գրանադայի» կարմիր քարտի մասին. «Մրցավարները երբեք չեն սպասարկել «Ռեալին»

«Ռեալը» վստահորեն հաղթեց «Գրանադային» ու գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Գրանադայի» դեմ խաղում

«Ռեալի» հայտացուցակը «Գրանադայի» դեմ խաղի համար

«Ռեալն» ու «Բարսելոնան» հետաքրքրված են «Այաքսի» պաշտպանի ծառայություններով