-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արքայական գավաթի 1/16 եզրափակիչում «Ալկոյանոյից» կրած սենսացիոն պարտությունից հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերադարձել են ակումբի մարզաբազա ու պատրաստվել թիմի առաջիկա խաղին:
Marca-ն գրում է, որ որոշ ֆուտբոլիստներ սպասում էին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կոշտ քննադատությանը, սակայն արդյունքում զարմացած մնացին:
Զինեդին Զիդանի զրույցը ֆուտբոլիստների հետ, սակայն, տևել է մոտ երկու րոպե, ու մասնագետն ասել է գրեթե նույնը բանը, ինչ ասել էր հետխաղյա ասուլիսին, ըստ որի՝ պարտությունը խայտառակություն չէր, ու այդպիսի բաներ պատահում են ֆուտբոլում:
Չնայած թիմի խաղացողները գիտեն, որ գլխավոր մարզիչը մշտապես իրենց կողքին է, նրանք, այնուամենայնիվ, հավատացած էին, որ այս պարտությունից հետո ֆրանսիացին «թավշյա» խոսքեր չի ասի: Ամեն դեպքում այդպես չեղավ, ու ֆուտբոլիստները զարմացած են:
Եթե տրամաբանական է այն, որ խաղաժամանակ չստացող կամ քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստները դժգոհ են Զիդանից, ապա խնդրահարույց է այն, որ մշտապես խաղաժամանակ ստացողներից էլ ոմանք միշտ չէ, որ համաձայն են Զիդանի կայացրած որոշումներին:
Շրջանառվում է Զիդանին փոխարինողի առաջին անունը
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո