-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները ժամանել են Փարիզ, որտեղ ՊՍԺ-ի ղեկավարության հետ կբանակցեն Նեյմարի տրանսֆերի շուրջ՝ գրում է Marca-ն:
Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները լավատեսորեն են տրամադրված առաջիկա բանակցություններին: «Ռեալին» ավելի շատ վստահություն է հաղորդել այն, որ «Բարսելոնան» արդեն երկար ժամանակ է՝ փորձում է համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ, սակայն ֆրանսիական ակումբը շարունակում է մերժել կատարված առաջարկները:
Նշվում է, որ «Ռեալը» ցանկանում է մինչև վերջնական առաջարկ կատարելն սպասել որոշ ժամանակ:
«Արքայական ակումբում» վստահ են, որ թիմն ավելի շահեկան դիրքում է գտնվում, քանի որ ՊՍԺ-ի ու «Բարսելոնայի» փոխհարաբերությունները լարված են, իսկ «Բարսելոնայի» երկրպագուների որոշ մասը չի ցանկանում բրազիլացու վերադարձը:
«Բարսելոնան» իր հերթին ցանկանում է, որ Նեյմարը որևէ ակնկարկ անի՝ հասկացնելու համար, որ ոչ թե ցանկանում է ուղղակի հեռանալ, այլ ուզում է վերադառնալ «Բարսելոնա»: Բրազիլացին, սակայն, չի շտապում, որովհետև այդ քայլով կարող է բարդացնել իրավիճակն ու վանել «Ռեալին», իսկ վերջում ստիպված մնալ ՊՍԺ-ում:
Տրանսֆերային պատուհանի փակվելուն 11 օր է մնացել, իսկ սա նշանակում է, որ առաջիկայում իրադարձությունների զարգացմանն ավելի արագ տեմպ է հաղորդվելու:
Ինչպես հայտնի է, «Ռեալը» ՊՍԺ-ին առաջարկել է Նեյմարի գործարքում ներառել Գարեթ Բեյլին, Խամես Ռոդրիգեսին և Կեյլոր Նավասին: Չնայած նրան, որ ՊՍԺ-ն մերժել է առաջարկը, ֆրանսիական ակումբն այժմ դիտարկում է միայն Կեյլոր Նավասի տարբերակը, քանի որ թիմին դարպասապահ է անհրաժեշտ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո