-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է մարզական կարիերան շարունակել «Մոնակոյում»՝ հաղորդում է beIN SPORTS-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մոնակոն» ակտիվորեն հետաքրքրված է 32-ամյա բրազիլացու ծառայություններով ու պատրաստ է բավական շահավետ պայմանագիր առաջարկել նրան:
Մարսելոն Մադրիդի «Ռեալում» խաղաժամանակի պակաս ունի: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ լրանում է 2022 թվականի ամռանը:
Ֆրանսիական ակումբը, ըստ տեղեկության, պատրաստ է Մարսելոյին եռամյա պայմանագիր առաջարկել ու վճարել այնքան աշխատավարձ, որքան ստանում է Բեն Յեդերը(չափը նշված չէ-խմբ.): «Ռեալում» Մարսելոն տարեկան 9 միլիոն եվրո է վաստակում, ու եթե այս գործարքը կայանա, բրազիլացին կգնա աշխատավարձի նվազեցման:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո