«Ռեալի» ծրագիրը՝ 4 ֆուտբոլիստ՝ Պոգբայի տրանսֆերի դիմաց - VNews
Բաժիններ

«Ռեալի» ծրագիրը՝ 4 ֆուտբոլիստ՝ Պոգբայի տրանսֆերի դիմաց

Մադրիդի «Ռեալը» լրջորեն տրամադրված է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը՝ հաղորդում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Արքայական ակումբը» պատրաստ է ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց մանկունիական ակումբին տրամադրել իր 4 խաղացողների տրանսֆերային իրավունքները։

Խոսքը վերաբերում է Խամես Ռոդրիգեսին, «Ռեալ Սոսյեդադում» վարձակալությամբ հանդես եկող Մարտին Էդեգորին, Լուկաս Վասկեսին ու Բրահիմ Դիասին։

Պոգբայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը», որի կազմում ֆրանսիացի կիսապաշտպանը ելույթ է ունեցել 2012-16 թվականներին։ Պոգբայի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերը գնահատում է 80 միլիոն եվրո։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Մրցաշրջանի մեծ մասի ընթացքում ֆրանսիացին խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքի պատճառով։

Լա լիգայի բոլոր հանդիպումները 20-րդ րոպեին կդադարեցվեն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևանդովսկին պատմել է «Ռեալ» չկայացած տեղափոխության մասին

Զիդանը՝ Խամեսի խոսքերի մասին․ «Ես բարկացած չեմ․ նա ճիշտ է ասում»

Ազարը բացակայում է «Ռեալի» հայտացուցակից, Յովիչն ու Վասկեսը վերադարձել են

Թվեք բոլոր թիմերի անունները, որոնց դարպասը գրավել է Մեսին. VNews-ի Quiz-ը

Զիդան. «Ռեալի» ֆուտբոլիստները հասկանում են, որ դեռ ոչինչ չեն հաղթել»

«Մանչեսթեր Յունայթեդը» վստահ առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ (տեսանյութ)

Կլեման Լանգլե. «Հույս ունեմ, որ մենք դեռ կշրջանցենք «Ռեալին եզրափակիչ հատվածում»

Աշրաֆ Հաքիմին ժամանել է Միլան (տեսանյութ)

Կրնկով փոխանցում՝ ֆուտբոլային թանգարանի համար (տեսանյութ)

Marca-ի արագ արձագանքը․ Պյանիչն ասում էր․ «Ո՞վ չի երազում «Ռեալում» խաղալու մասին»

Թագավարակը թագադրում է Զիդանին. Ինչու է «Ռեալը» դառնալու Իսպանիայի չեմպիոն

10 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Գվարդիոլա. «Դա լավագույն պատրաստությունը կլինի «Ռեալի» հետ կռվին»

Բենզեման 3-րդ ֆուտբոլիստն է Լա լիգայում այս ցուցանիշով

Բենզեման՝ իր փոխանցման ու «Բարսելոնայի» հետ մրցակցության մասին

Մադրիդի «Ռեալը»՝ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար (տեսանյութ)