«Ռեալի» ու «Բարսելոնայի» անկումը - VNews
Բաժիններ

«Ռեալի» ու «Բարսելոնայի» անկումը

Ո՛չ Մադրիդի «Ռեալը», ո՛չ էլ «Բարսելոնան» չկարողացան նվաճել ընթացիկ մրցաշրջանում իրենց առաջին տիտղոսը: «Ռեալը» պարտվեց «Ատլետիկին» Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում, իսկ «Բարսելոնան»՝ եզրափակիչում: Ընդ որում՝ սա այն մրցաշարն էր, որը կարծես թե հարմարեցված էր իսպանական այս երկու գրանդներին:

Երկու թիմերն էլ կշարունակեն պայքարը Լա լիգայում ու Չեմպիոնների լիգայում, սակայն նրանց ցուցանիշները մտահոգության տեղիք են տալիս՝ արդյոք նրանց ընդհանրապես կհաջողվի՞ որևէ տիտղոս նվաճել 2020-21 մրցաշրջանում:

Բիլբաոյի «Ատլետիկը» դարձավ Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող, իսկ Մադրիդի «Ատլետիկոն» վստահ ելույթ է ունենում Իսպանիայի առաջնությունում՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ չնայած նրան, որ իսկզբանե հենց «Ռեալն» ու «Բարսելոնան» էին համարվում մրցաշարի չեմպիոնի գլխավոր հավակնորդները:

Բացասական դինամիկա

Իհարկե, ճիշտ չի լինի ասել, թե «Բարսելոնան» ու «Ռեալն» ընկճախտի մեջ կընկնեն Իսպանիայի Սուպերգավաթում անհաջողությունից հետո, սակայն փաստ է, որ երկու թիմերն էլ դժվարությամբ են հաղթահարում կարգով ավելի թույլ թիմերի արգելքը:

Ի վերջո սա երկու թիմերի համար էլ տարվա առաջին տիտղոսը նվաճելու հնարավորություն էր: Եթե համարենք, որ Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնությունում իր բաց թողած խաղերում հաղթելու է, ապա Դիեգո Սիմեոնեի սաները «Ռեալից» առաջ կանցնեն 10 միավորով, իսկ «Բարսելոնայից»՝ 13:

Չեմպիոնների լիգայում էլ «Բարսելոնան» մրցելու է հզոր ՊՍԺ-ի հետ, «Ռեալը»՝ տպավորիչ «Ատալանտայի»:

Արքայական գավաթի խաղարկությունում «Բարսելոնան» կմրցի «Կորնելյայի» հետ, որը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ատլետիկոյին»: «Ռեալը» կմրցի «Ալկոյանոյի» հետ:

Ո՛չ «Բարսելոնային», ո՛չ էլ «Ռեալին» հեշտ խաղեր չեն սպասվում Արքայական գավաթի խաղարկությունում, որտեղ թե՛ Ռոնալդ Կումանը, թե՛ Զինեդին Զիդանը փոփոխված կազմով են ելույթ ունենալու:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» որոշում է կայացրել Ազարի ապագայի վերաբերյալ

«Վալենսիան» տպավորիչ «քամբեքի» շնորհիվ հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Ազարի՝ խաղադաշտ վերադարձի նոր ժամկետ է նշվում

«Սուարեսի՝ «Բարսելոնայից» հեռանալը հավասարազոր է Ռոնալդուի՝ «Ռեալը» լքելու հետ»․ Ֆոռլան

Հայտնի է Լա Լիգայի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Այդ հարցն արդեն ձանձրացրել է ինձ»․ Կումանը՝ Չավիի՝ «Բարսան» գլխավորելու հեռանկարի մասին

Մեկ վերադարձ և մեկ կորուստ. «Բարսելոնայի» հայտացուցակը

Նոր փուլի սկիզբը. Ովքեր են «Բարսելոնայի» նախագահի թեկնածուները

«Ռեալի» հերթական ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ու չի խաղա «Ատլետիկոյի» դեմ

Բենզեմա․ «Այդ երկուսը ոչ թե կուռքեր, այլ օրինակելի մարզիկներ են եղել ինձ համար»

Մեսին կոնֆլիկտ է ունեցել «Սևիլիայի» նախագահի և մարզական տնօրենի հետ

Լապորտան նախագահ ընտրվելու դեպքում նոր տրանսֆերի մասին կհայտարարի

Պիկեն վնասվածք է ստացել. հայտնի է՝ երբ կվերադառնա խաղադաշտ

«Լիվերպուլ» – «Լայպցիգ» պատասխան խաղը չի կայանա «Էնֆիլդում»

Հալանդը ցանկանում է իսպանական գրանդ տեղափոխվել

Պույոլը պատասխանեց Սուսոյին, որը Պեդրիին «լացկան» էր անվանել