fbpx
Բաժիններ

«Ռեալի» ու «Բարսելոնայի» հերթական քննությունը, Ա սերիայի գլխավոր խաղը. Թոփ 5 խաղ, որ պետք է դիտել ուիքենդին

Խաղի մանրամասները

Իսպանիա, Լա Լիգա, 8 տուր

05 Հոկտեմբեր 2019 - 18:00

4

Ռեալ Մադրիդ

2

Գրանադա

1 - 0 Կարիմ Բենզեմա - 2`

2 - 0 Էդեն Ազար - 46`

3 - 0 Լուկա Մոդրիչ - 61`

3 - 1 Darwin Daniel Machis Marcano - 69`

3 - 2 Domingos Sousa Coutinho Meneses Duarte - 77`

4 - 2 Խամես Ռոդրիգես - 92`

Միջազգային դադարից առաջ գալիք ուիքենդին կկայանան թոփ 5 առաջնությունների վերջին հանդիպումները, որոնցից առանձնացրել ենք թոփ 5 հանդիպում, որ անպայման պետք է դիտել:

«Լիվերպուլ» – «Լեսթեր», Պրեմիեր լիգա, 18:00 (Երևանի ժամանակով)

ԱՊԼ-ի 8-րդ տուրի, միանշանակ, ամենակենտրոնական հանդիպումը: Առաջատար «Լիվերպուլը», որը 100 տոկոսանոց արդյունքով հրթիռի նման շարժվում է դեպի բաղձալի Պրեմիեր լիգայի տիտղոսը, սեփական հարկի տակ ընդունելու է «Լեսթերին», որը ոչ պակաս մեծ թափ է հավաքել: Մերսիսայդցիների նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ «աղվեսները» հերթական հեքիաթի հետևից են գնում. առաջին 7 տուրում կրելով ընդամենը մեկ պարտություն և ընթանալով 3-րդ հորիզոնականում, լեսթերցիներն իրատեսական են համարում ԱՊԼ-ի լավագույն քառյակում ընդգրկվելը, հատկապես՝ «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի» և «Չելսիի» անկայուն ելույթների ֆոնին: ԱՊԼ-ի նախորդ խաղարկությունում «Լեսթերը» «Էնֆիլդում» ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ և զրկեց նրանց չեմպիոնությունից, իսկ ի՞նչ կլինի հիմա: Ոչ մի դեպքում բաց չթողեք կատաղի հանդիպումը:

«Ռեալ» – «Գրանադա», Լա լիգա, 18:00

Դժվար է հավատալ, բայց «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում իրենց ուժերն են չափելու Իսպանիայի առաջնության առաջին և երկրորդ հորիզոնականները: Եթե «Ռեալի» դեպքում դա նորմալ է, ապա Լա լիգայի 7-րդ տուրից հետո անսովոր է «Գրանադային» տեսնել 2-րդ հորիզոնականում: «Արքայական ակումբը» հերթական բարդ շաբաթն է եզրափակում՝ Չեմպիոնների լիգայում չկարողանալով հաղթել «Բրյուգեին»: Զիդանի թիմը նոր մոտեցում կանի՝ գոնե ներքին առաջնությունում առաջին հորիզոնականը պահպանելու համար: Իսկ «Գրանադայի» համար սա երկրորդ լուրջ փորձությունն է, քանի որ անդալուզցիներն արդեն կարողացել են հաղթահարել «Բարսելոնայի» արգելքը՝ հաղթելով 2-0 հաշվով: Կհաջողվի՞ նրանց կրկնել այդ սխրանքը «Ռեալի» դեմ. կիմանանք վաղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ռոնալդուն կարծում է՝ «Յուվենտուս» – «Ինտեր» խաղն իր նշանակությամբ համեմատելի է Էլ Կլասիկոյի հետ

Պույոլ․ «Նա լավագույն մարզիչն է, և վստահ եմ, որ կրկին կհաղթի Չեմպիոնների լիգայում»

Ռամոս․ «Մեսին լավագույններից է ֆուտբոլի պատմության մեջ»

Կլոպն արձագանքել է Վերների՝ «Լիվերպուլի» վերաբերյալ կատարած հայտարարությանը

Սուարես. «Նախատեսվածից շուտ եմ վերադառնալու»

Աղբյուր. Երաշխիք չկա, որ «Լիվերպուլը» կդառնա ԱՊԼ-ի չեմպիոն

Պիկեն պատրաստ է մասնակցել Կլասիկոյին

Պերեսը նշել է «Բարսելոնային» մերժելու պատճառը

Գվարդիոլան հանդիպել է Սետյենին՝ «Ռեալին» հաղթելուց հետո

Պաշտոնական. «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը կանցնի առանց հանդիսականների

Samba Gold 2020. Հայտնի է Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստը (լուսանկար)

«Յունայթեդը», «Ինտերն» ու «Սևիլիան» հաջորդ փուլում են, մյուս արդյունքները (տեսանյութ)

Տեսախցիկները ֆիքսել են Ռամոսի խոսքերը Դե Բրույնեի գոլից հետո

Իտուրալդե Գոնսալես․ «Եթե «Սիթիի» առաջին գոլի դրվագում խախտում չկար, ապա խախտում չկար նաև 11-մետրանոցի դրվագում» (տեսանյութ)

«Ռեալը» կբողոքարկի Ռամոսի կարմիր քարտը

Բրեյթվեյթ․ «Եթե ֆուտբոլը կրոն լիներ, Մեսին Աստված կլիներ»