«Ռեալի» կերպարանափոխությունը՝ թվերով ու վիճակագրությամբ - VNews
Բաժիններ

«Ռեալի» կերպարանափոխությունը՝ թվերով ու վիճակագրությամբ

«Ռեալը» մրցաշրջանի սկզբի համեմատ վերափոխվել է ու բոլորովին այլ պատկեր ունի:

AS պարբերականը ներկայացրել է, թե որքան բան է փոխվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բրյուգեի» հետ անցկացրած ոչ-ոքիից հետո, որից անցել է 39 օր:

«Ռեալի» խաղի գլխավոր փոփոխությունը ինտենսիվությունն է. մադրիդցիները «Գալաթասարայի» ու «Էիբարի» դեմ խաղերում համապատասխանաբար 75 ու 69 անգամ խլել են գնդակը մրցակցից, ինչը լավագույն արդյունքն է մրցաշարում: Վերջին միջազգային դադարից հետո «Ռեալն» անցկացրած 6 խաղում 4 հաղթանակ է տարել, 1 պարտություն կրել ու 1 ոչ-ոքի անցկացրել, բայց խաղից խաղ ավելի լավ ցուցանիշներ գրանցելով: Վերջին 5 խաղում, մասնավորապես, իր դարպասն անառիկ է պահել այդքան քննադատված Տիբո Կուրտուան, ընդհանուր՝ 533 խաղային րոպե: Բենզեման շարունակում է իր արդյունավետ շարքն ու արդեն միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության գլխավոր ռմբարկուների ցանկը՝ խփած 9 գոլով: «Բացվել» է նաև Էդեն Ազարը, որն «Էիբարի» դեմ փայլուն հանդիպում անցկացրեց՝ կատարելով 7 անցում ու 6 անգամ խլել գնդակը մրցակցից:

«Ռեալը» զգալիորեն շտկել է իրավիճակը Չեմպիոնների լիգայում. «Արքայական ակումբը» «Գալաթասարայի» նկատմամբ տարած 2 հաղթանակից հետո գրեթե ապահովել է իր տեղը հաջորդ փուլում: «Զիդանը կատարեց այն փոփոխությունները, որ խոստացել էր շաբաթներ առաջ», – գրում է AS-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» հայտացուցակը «Սիթիի» դեմ խաղի համար

Կուբոն վարձավճարով կխաղա իսպանական այլ ակումբում

«Ռեալ Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Կազեմիրո. «Բեյլը լավագույն մարզավիճակում չէ, իսկ այնպես նա աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստների եռյակում է»

Ռոնալդուն՝ Կասիլյասին. «Հպարտ եմ, որ միասին կիսել ենք հրաշալի պահեր»

Մոուրինյոն խոսել է Իկեր Կասիլյասի և իրենց փոխհարաբերությունների մասին

«Ռեալի» հաղորդագրությունը Կասիլյասի՝ մարզական կարիերան ավարտելու վերաբերյալ (տեսանյութ)

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Չեմպիոնների լիգան վերադառնում է. 10 հարց՝ ձեր հիշողությունը թարմացնելու համար. VNews-ի Quiz-ը

Զիդանը աշխարհի լավագույն մարզիչն է՝ L’Equipe-ի վարկածով

Վան դեր Վարտ. «Նրան համարում եմ աշխարհի լավագույն պաշտպանը»

Զիդանը որոշել է՝ «Ռեալն» ինչ հարձակումով է խաղալու «Մանչեսթեր Սիթիի» դեմ

Ինչ պայմաններ էր «Ռեալն» առաջարկել Լևանդովսկիին 2013 թվականին

Ռունին նշել է «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» զույգի ֆավորիտին

Ռամոսի՝ ավագին վայել քայլը․ Կմեկնի Անգլիա, թեև որակազրկված է ու չի խաղալու «Սիթիի» դեմ

Սեբալյոս․ «Խոսել եմ Պերեսի հետ, ու պայմանավորվել ենք ապագայիս վերաբերյալ քննարկման համար»