«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել Սուպերլիգայի մասին - VNews
Բաժիններ

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել Սուպերլիգայի մասին

Բարսելոնան ու Յուվենտուսը համատեղ հայտարարություն են տարածել Սուպերլիգայի մասին - «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել Սուպերլիգայի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ Սուպերլիգային նախնական մասնակցություն հայտնած, բայց հետո մրցաշարից դուրս գալու հայտարարություն տարածած 9 ակումբների վերաինտեգրման միջոցառումները մեկնարկել են:

12 ակումբներից 3-ը՝ Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը», որոնք դուրս չեն եկել Սուպերլիգայից, համատեղ հայտարարություն են տարածել այս հարցի առնչությամբ:

1.Հիմնադիր ակումբները կրել ու կրում են երրորդ կողմի անընդունելի ճնշումները և սպառնալիքները, ինչով պայմանավորված՝ հրաժարվում են կոնկրետ առաջարկների և կառուցողական երկխոսության միջոցով ֆուտբոլի էկոհամակարգին լուծումներ տրամադրելու իրենց իրավունքներից ու պարտավորություններից: Օրենքի գերակայության պայմաններում սա անհանդուրժելի է, և Տրիբունալներն արդեն որոշում են կայացրել Եվրոպական Սուպերլիգայի օգտին, ըստ որի՝ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն պարտավոր են մինչև դատական վարույթի ավարտը ձեռնպահ մնալ որևէ գործողության կատարումից, որը կարող է խոչընդոտել նախագծի իրականացմանը:

2. Սուպերլիգայի նախագիծը համատեղ է մշակվել բոլոր 12 ակումբների կողմից.

ա. ֆուտբոլի տնտեսական ներկայիս վիճակին լուծում տրամադրելու նպատակով: Հիմնադիր 12 ակումբները կիսել են բոլոր մտավախությունները: Մենք ընդունել ենք, որ կառուցվածքային բարեփոխումները կենսական են՝ մեր սպորտի գրավչության պահպանման ու երկարատև գոյատևման համար: Հենց այդ նպատակով են 12 ակումբներն ապրիլի 18-ին հայտարարել Սուպերլիգայի ստեղծման և այս հարցում ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի հետ կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին, քանզի նրանց ծանուցվել է մրցաշարի հենց հիմնադրման օրը:

բ. ներկայիս ֆուտբոլային կառույցների ու էկոհամակարգի նկատմամբ ամենայն հարգանքով: Հիմնադիր ակումբները հստակ համաձայնել են, որ Սուպերլիգան տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ընդունվի ՖԻՖԱ-ի և/կամ ՈՒԵՖԱ-ի կողմից, կամ եթե գործող օրենքների ու կանոնակարգերի համաձայն՝ մրցաշարը համարվի համատեղելի այն մրցաշարերի հետ, որոնց մասնակցում են Սուպերլիգայի հիմնադիր ակումբները: Այնուամենայնիվ, չնայած նրան, որ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն շատ լավ տեղյակ են այս պայմաններին՝ մինչև այժմ հրաժարվել են համագործակցության որևէ եղանակից, և՝

գ. ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող եվրոպական ֆուտբոլային ամբողջ ընտանիքին կայունություն բերելու համար: Ճգնաժամն սպառնում է մեծ թվով ակումբների գոյության պահպանմանը:

3. Հիմնադիր անդամ 12 ակումբները նաև փաստեցին, որ Սուպերլիգան երկրպագուներին աշխարհի լավագույն շոուն մատուցելու ու սպորտաձևի նկատմամբ համաշխարհային հետաքրքրությունն ավելացնելու եզակի հնարավորություն է: Ավելին՝ Սուպերլիգայի գլխավոր նպատակներից էր ներկայումս թերագնահատված կանանց ֆուտբոլի համաշխարհային մակարդակով խթանումը:

4. Մենք լիովին գիտակցում ենք Սուպերլիգայի վերաբերյալ արձագանքների բազմազանությունը և, հետևաբար, կայացված որոշումներին պարբերաբար անդրադարձ կատարելու անհրաժեշտությունը: Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում վերանայելու առաջարկվող մոտեցումը: Այնուամենայնիվ, մենք խիստ անպատասխանատու քայլ կկատարենք, եթե իմանալով ֆուտբոլային ոլորտի կարիքներն ու համակարգային ճգնաժամը՝ հրաժարվենք նախագծից, որն արդյունավետ ու կայուն պատասխաններ է տալու սպառնացող վտանգներին:

5. Մենք ցավում ենք՝ տեսնելով, որ Սուպերլիգայի հիմնադիր մեծ թվով ակումբներ այժմ հայտնվել են հակասական իրավիճակներում՝ երեկ ՈՒԵՖԱ-ի հանդեպ մի շարք պարտավորություններ ստորագրելով: Այնուամենայնիվ, մենք, հարգելով մեր պատմությունը, կատարելով մեր պարտավորությունները շահագրգիռ կողմերի ու երկրպագուների հանդեպ, հանուն ֆուտբոլի կայունության, պարտավոր ենք գործել պատասխանատու կերպով և համառորեն հետևել համարժեք լուծումներին՝ չնայած ՈՒԵՖԱ-ի անընդունելի ու շարունակական ճնշումներին և սպառնալիքներին:

6. Հիմնականում մենք ցանկանում ենք կրկնել, ինչպես մի քանի անգամ հայտարարել ենք, որ պատրաստ ենք հարգանքով ու առանց ճնշումների քննարկման՝ ամբողջ ֆուտբոլային ընտանիքի կայունության ամենահարմար լուծումները գտնելու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալը» հաստատեց՝ Ռամոսը հեռանում է

Ռամոսը վաղը կհայտնի, որ հեռանում է «Ռեալից»

Կումանը հաստատել է, որ Դեպայը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը

Ռոմանո. Բուֆոնը վերադարձավ «Պարմա»

Լապորտան՝ Մեսիի հետ բանակցությունների մասին

Հայտնի է՝ երբ «Բարսելոնան» կհայտարարի Դեպայի տրանսֆերի մասին

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Մորատան ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Յուվենտուսում»

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կմասնակցեն ՉԼ-ի հաջորդ խաղարկությանը

Դեպայի նոր ակումբի հարցում Ռոմանոն ոչ մի կասկած չունի

Մեսին ընդդեմ Ռոնալդուի. «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» բանակցում են գավաթային խաղի համար

«Մանչեսթեր Սիթիի» 2 ֆուտբոլիստներ ցանկանում են տեղափոխվել «Բարսելոնա»

«Ռեալը» մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

«Ջո՛ւր խմեք». Ռոնալդուն ասուլիսից առաջ սեղանից հեռացրել է ԵՎՐՈ 2020-ի հովանավորի արտադրանքը (տեսանյութ)

Վարանը որոշում է կայացրել

«Բարսելոնան» համաձայնության է եկել Դեպայի հետ