«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել - VNews
Բաժիններ

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել

Ռեալը Բարսելոնան ու Յուվենտուսը համատեղ հայտարարություն են տարածել - «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել

Մադրիդի «Ռեալը», «Յուվենտուսն» ու «Բարսելոնան» համատեղ հայտարարություն են տարածել Սուպերլիգայի ստեղծման առնչությամբ ՈՒԵՖԱ-ի սկսած վարույթի վերաբերյալ:

Ակումբներն իրենց բացարձակ մերժումն են արտահայտել ՈՒԵՖԱ-ի՝ «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» նկատմամբ վարած քաղաքականության վերաբերյալ: Թիմերը նշել են, որ ՈՒԵՖԱ-ի սկսած վարույթը կոպտորեն հակասում է դատարանի դիրքորոշմանը, ըստ որի՝ կազմակերպությունն իրավունք չունի պատժամիջոցներ կիրառելու Սուպերլիգայի հիմնադիր ակումբներից և ոչ մեկի նկատմամբ, քանի դեռ չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Ակումբներն անհասկանալի են համարում ՈՒԵՖԱ-ի կողմից բացված կարգապահական վարույթը՝ որակելով այն հարգանքի բացակայություն դատարանի նկատմամբ, ինչը կասկածի տակ է դնում նրա հեղինակությունը:

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» ևս մեկ անգամ ընդգծել են, որ պատրաստ են երկխոսության միջոցով լուծումներ գտնել: Համաձայն հայտարարության՝ ի տարբերություն իրենց՝ ՈՒԵՖԱ-ն համատեղ քննարկումների արդյունքում լուծումներ գտնելու փոխարեն ակնկալում է, որ թիմերը դատական գործընթացների մեջ չեն մտնի՝ ետ կանչելով դիմումները:

Թիմերը ևս մեկ անգամ շեշտել են, որ հաստատակամ են ու չեն ընկրկելու ոչ մի ճնշումից՝ միաժամանակ նշելով, որ պատրաստ են առողջ քննարկման ու համատեղ համաձայնության գալուն միտված քայլերի:

«Կա՛մ մենք կբարեփոխենք ֆուտբոլը, կա՛մ ստիպված կլինենք տեսնել նրա անկումը»,- եզրափակել են ակումբները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կասիլյաս․ «Լավ կլիներ՝ Իսպանիայի չեմպիոն դառնար այն թիմը, որ երբեք չի նվաճել տիտղոսը»

«Ռեալում» 5 անձեռնմխելի ֆուտբոլիստ կա

«Յուվենտուսը» նոր հարձակվող կունենա

«Ռեալի» հերթական ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

Դեպայի շքեղ գոլը «Բարսելոնայի» կազմում (տեսանյութ)

Կոուտինյոյի և Գրիզմանի իրավիճակը կտրուկ փոխվում է «Բարսելոնայում»

Աղբյուր. «Ռեալը» կսկսի բանակցել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնայի» նորեկը միացել է թիմին (տեսանյութ)

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

«Բարսելոնան» նամակ է ուղարկել իր 4 ֆուտբոլիստի․ որոշումը նրանց դժգոհությունն է առաջացրել

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Բենզեման ապաքինվել է կորոնավիրուսից ու կվերսկսի մարզումները

Ռամոսը հուզիչ նամակ է գրել Վարանին «Ռեալից» հեռանալու կապակցությամբ

Ասե՞լ է Մբապեն Պոչետինոյին, որ չի երկարաձգելու պայմանագիրը․ մարզիչը պարզաբանել է