«Ռեալը» դավաճանեց ու «սպանեց» իր «արքայազնին». Ինչու և ինչպե՞ս կործանվեց Ֆերնանդո Ռեդոնդոյի կարիերան - VNews
Բաժիններ

«Ռեալը» դավաճանեց ու «սպանեց» իր «արքայազնին». Ինչու և ինչպե՞ս կործանվեց Ֆերնանդո Ռեդոնդոյի կարիերան

1999 թվականի ապրիլի 19-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում սեփական հարկի տակ ընդունել էր «Ռեալին»։ Մադրիդում կայացած խաղում տխուր 0-ներ էին գրանցվել։ Դիմակայության ելքը պետք է վճռվեր մրցաշարի գործող հաղթողների հարկի տակ։ Թեպետ խաղում խփվեց 5 գնդակ, սակայն վճռորոշը դարձավ այն մեկը, որի հեղինակը դարձավ Ռաուլը։

«Ռեալի» հարձակվողի գոլում ոչ մի արտառոց բան չկար, սակայն դրանից վայրկյաններ առաջ ֆանտաստիկ հնարքով աչքի ընկավ նրա թիմակից Ֆերնանդո Ռեդոնդոն։ Արգենտինացի ֆուտբոլիստը բարդ իրավիճակում մոտ էր գնդակը կորցնելուն, սակայն աննկարագրելի գեղեցիկ հնարքով՝ կրնկով գնդակն անցկացրեց իր հետ պայքարող Հեննինգ Բերգի ոտքերի արանքով ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ «Ի՞նչ է նրա խաղակոշիկի մեջ։ Մագնի՞տ», – խաղից հետո զարմացել էր անձամբ Ֆերգին։

Այս հնարքի ու հաղթանակի շնորհիվ «Ռեալը» հաղթեց ոչ միայն այս խաղում, այլև Չեմպիոնների լիգան առհասարակ։ Ռեդոնդոն կրելով ավագի թևկապը՝ ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ Սակայն, ինչ տեղի ունեցավ նրա հետ դրանից հետո, նման է ծանրագույն դրամայի (ավելի շուտ՝ դորամայի), որտեղ կա միայն մեկ դերակատար ու մի քանի դժբախտություն։ Եվ դա այն դեպքում, որ նա ժամանակին բարդագույն ճանապարհ էր անցել։

****

Այս կամ այն հայտնի ֆուտբոլիստի մասին պատմությունները սովորաբար սկսվում են «նա ծնվել ու մեծացել է աղքատիկ թաղամասում» արտահայտությամբ։ Ֆերնանդո Ռեդոնդոն այդպիսին չէ։ Նրա ծնողները եղել են ապահովված մարդիկ՝ բիզնեսմեններ, և Ռեդոնդոն ծնված օրվանից ունեցել է հագուստ, մարզաշապիկ ու մարզակոշիկներ։ Արգենտինայում 70-ականներին գործում էր սոցիալական դասերի կտրուկ տարբերակում։ Որպես հարուստ ընտանիքի ներկայուցուցիչ՝ նա պարտավոր էր լավ սովորել։ Ռեդոնդոն հաջողել էր այդ հարցում։ Եվ ոչ միայն այդ հարցում։

Ինչպես իրեն հարգող «մոր ընկերուհու տղա», Ռեդոնդոն հասցնում էր ոչ միայն դպրոցում լավ սովորել, այլև գերազանց էր վարվում գնդակի հետ։ Հաճախելով «Արգենտինոս Խունիորս» թիմի մանկապատանեկան մարզադպրոց՝ նա տարեցտարի զարգացրեց իր ունակությունները ու 1985 թվականին՝ 15 տարեկանում, նորամուտը նշեց հարազատ թիմում։ 5 տարվա ընթացքում Ռեդոնդոն խաղաց նախատեսվածից քիչ, սակայն կարողացավ գրավել եվրոպական ակումբներից մի քանիսի ուշադրությունը։ Համալսարանի ավարտական քննությունները գերազանցությամբ հանձնելուց հետո Ռեդոնդոն թողեց հարազատ Արգենտինան ու տեղափոխվեց Եվրոպա (այդ չարաբաստիկ քննություններին դեռ կանդրադառնանք)։

Իսպանական «Տեներիֆեում» Ռեդոնդոն ոչ մի լիարժեք մրցաշրջան չանցկացրեց. խանգարում էին վնասվածքները։ 4 տարին, թեկուզ և ոչ լիարժեք, բավական էին, որպեսզի Ռեդոնդոն դառնա եվրոպական թոփ ակումբների տրանսֆերային գլխավոր թիրախը։ Ո՞վ չէր ցանկանա գնել հենակետային կիսապաշտպանի, որը մյուսների նման պրիմիտիվ քանդող չէ, այլ տիրապետում է գերազանց փոխանցումների, տեխնիկապես զարգացած է նույնքան, որքան Մարադոնան, բազմաֆունկցիոնալ է, ինչպես նաև հանդերձարանի բացարձակ առաջատարն է։ Ֆուտբոլիստ մի ասեք՝ մի գանձ ասեք։

Դե եթե գանձ՝ ուրեմն «Ռեալ»։ «Արքայական ակումբը» հաղթեց եվրոպական մի շարք ուժեղ թիմերի հետ մրցակցությունն ու «Տեներիֆեին» վճարեց 1994 թվականի դրությամբ հսկայական՝ 18 միլիոն դոլար։ Դժվար է ասել՝ կկայանար արդյոք տրանսֆերը «Ռեալ», եթե մադրիդյան ակումբի ղեկին կանգնած չլիներ Խորխե Վալդանոն, որը Ռեդոնդոյի հետ արդեն աշխատել էր «կղզիաբնակների» հետ։

«Ռեալի» հետ նորամուտի մրցաշրջանը ձախողվեց, քանի որ Ռեդոնդոն նորից վնասվածք ստացավ նախավարժանքի ժամանակ։ Այդ վնասվածքը նրան գործնականում խանգարեց մինչև 1997 թվականը։ 97/98 մրցաշրջանում Ռեդոնդոն ցույց տվեց իր լավագույն ֆուտբոլը երբևէ Եվրոպայում և օգնեց «Ռեալին» ավելի քան 25 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչում ոչնչացնելով «Յուվեի» կիսապաշտպաններ Էդգար Դավիդսին ու Դիդյե Դեշամին։

2 տարի անց Ռեդոնդոն, ինչպես արդեն նշեցինք, կրկնեց իր հաջողությունը «Ռեալի» հետ՝ այս անգամ կրելով այդպիսի լեգենդար ակումբի ավագի թևկապը։ Սակայն «արքայական» թիմի ղեկավարությունը «բանի տեղ չդրեց» Ռեդոնդոյի արած-չարածն ու նրա հետ վարվեց ծայրաստիճան տգեղ ու անհարգալից։ Ռեդոնդոն կարիերան շարունակեց «Միլանում», սակայն, ինչպես ասում են՝ «վայ նման շարունակելուն»։ Խեղճ արգենտինացին 4 տարվա մեջ ընդամենը 16 հանդիպում անցկացրեց «Միլանի» կազմում, սակայն դրանք միջին վիճակագրական «ռոսոներիների» երկրպագուի համար ավելի մեծ արժեք կարող են ունենալ, քան «Միլանի» մարզաշապիկը 200+ անգամ կրած խաղացողն իր բերած տիտղոսներով։ Դա կոչվում է «հարգանք», որը ձեռք են բերում տարիների ընթացքում։ Ռեդոնդոն դրան հասավ անգամ խաղադաշտ դուրս չգալով։

Ինչպե՞ս է դա հնարավոր։

«Պելեի որդին մսխեց տաղանդն ու հայտնվեց բանտում». Էդինյոն ուներ շանսեր, բայց դարձավ հանցագործ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մխիթարյանի «Ռոման» սայթաքեց, «Արսենալն» ու «Նապոլին» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմի» հաղթանակին, «Միլանը» նույնպես հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում

Իբրահիմովիչի հորդորը. «Եթե դու Զլատանը չես, խաղ մի՛ արա կորոնավիրուսի հետ»

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը ԲԿՄԱ-ի դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» հայտացուցակը ԲԿՄԱ Սոֆիայի դեմ խաղի համար

2-ը՝ 1-ի դիմաց. «Ռեալը» փոխանակում է առաջարկում «Յուվենտուսին»

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ

Մարադոնան զգուշացրել է Մբապեին

Բենզեման ոչ մի փոխանցում չի կատարել Վինիսիուսին Մենդիին ասած խոսքերից հետո

Բենզեման՝ Մենդիին՝ խաղընկերոջ մասին. «Փոխանցում չկատարես նրան, նա մեր դեմ է խաղում»

Զիդան. «Եթե շարունակենք այսպես խաղալ, ապա անպայման դուրս կգանք խմբից»

Բենզեման կրկնել է Ռոնալդուի ու Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

«Ռեալի» գերկամային ոչ-ոքին, «Լիվերպուլի», «Սիթիի», «Ատլետիկոյի» հաղթանակները, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Բավարիան» հաղթեց «Լոկոմոտիվին», «Շախտյորը» և «Ինտերը» խաղաղ արդյունք գրանցեցին (տեսանյութ)

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր