-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռեալը» համաձայնության է հասել «Բենֆիկայի» հետ՝ թիմի հարձակվող Մարիանո Դիասին վարձավճարով զիջելու հարցում, տեղեկացնում է Record-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները համաձայնեցրել են մեկ տարվա վարձակալություն, որի ավարտից հետո պորտուգալական ակումբը հարձակվողին գնելու հնարավորություն կունենա: «Բենֆիկան» ոչինչ չի վճարի «Ռեալին», սակայն ամբողջովին կվճարի Մարիանոյի աշխատավարձը, որի հետ դեռ համաձայնության չի հասել:
Մարիանոյի տարեկան աշխատավարձը «Ռեալում» կազմում է մոտ 4.5 միլիոն եվրո: Դոմինիկացին ավարտված մրցաշրջանում քիչ խաղաժամանակ էր ստանում, չնայած՝ հասցրել է գոլ խփել Էլ Կլասիկոյին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո