Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ռեալ Մադրիդ
Ատալանտա
1 - 0 Կարիմ Բենզեմա - 34`
2 - 0 Սերխիո Ռամոս - 60`
2 - 1 Լուիս Մուրիել - 83`
3 - 1 Մարկո Ասենսիո - 84`
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» չի կարող հույսեր կապել իր առանցքային ֆուտբոլիստի հետ:
Թիմի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն դեղին քարտ էր ստացել «Ատալանտայի» դեմ առաջին խաղում, որը երկրորդն էր նրա համար ՉԼ այս խաղարկությունում: Ըստ ՉԼ կանոնադրության՝ բրազիլացին պետք է բաց թողներ պատասխան հանդիպումը. «Ռեալը» բողոքարկել էր մրցավարի որոշումը, սակայն ՈւԵՖԱ-ն մերժել է մադրիդցիների բողոքն ու Կազեմիրոյի որակազրկումն ուժի մեջ թողել, տեղեկացնում է AS-ը:
Այսպիսով՝ «Ռեալը» Բերգամոյի թիմի դեմ խաղում ևս մեկ մեծ կորուստ կունենա. դեռ հայտնի չէ, թե վնասվածք ստացած ֆուտբոլիստներից որոնք կհասցնեն ապաքինվել ու մասնակցել վճռորոշ հանդիպմանը: Այս պահին վնասվածքներ ունեն Ազարը, Բենզեման, Ռամոսը, Կարվախալը, Վալվերդեն, Օդրիոսոլան և Ռոդրիգոն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո