-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինտեր Միլան
Ռեալ Մադրիդ
0 - 1 Էդեն Ազար - 7`
0 - 2 Աշրաֆ Հաքիմի - 59`
Կարմիր Քարտ Արտուրո Վիդալ - 33`
Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ինտերի» դեմ առաջիկա խաղին Մադրիդի «Ռեալը» մոտենում է կորուստներով:
Այս պահի դրությամբ կորոնավիրուսի պատճառով խաղին չեն կարողանա մասնակցել Կազեմիրոն ու Լուկա Յովիչը: Թիմի ավագ Սերխիո Ռամոսը, պաշտպան Էդեր Միլիտաոն ու կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն վնասվածքների պատճառով բաց կթողնեն հանդիպումը:
Հարցականի տակ է նաև պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի ու հարձակվող Կարիմ Բենզեմայի մասնակցությունը: «Ռեալի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ այս ֆուտբոլիստները շարունակում են առանձին մարզվել, ու դեռևս հայտնի չէ՝ այս կարճ ժամանակահատվածում կկարողանա՞ն կազմ-պատրաստ լինել, թե՞ ոչ:
Նշենք, որ թե՛ Մադրիդի «Ռեալի», թե՛ «Ինտերի» համար առաջիկա խաղը կենսական նշանակություն ունի, քանի որ թիմերը Չեմպիոնների լիգայի իրենց խմբում զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հորիզոնականները: «Ռեալն» իր ակտիվում ունի 4 միավոր, «Ինտերը»՝ 2: Առաջատարը 5 միավորով Մյոնխենգլադբախի «Բորուսիան» է, երկրորդը «Շախտյորն» է, որը վաստակել է 4 միավոր:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո