fbpx
Բաժիններ

«Ռեալը» լուրջ կորուստներով է մոտենում Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությանը

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությանն ընդառաջ՝ «Ռեալը» զրկվել է հարձակման գծի երկու կարևոր ֆուտբոլիստներից՝ Կարիմ Բենզեմայից և Գարեթ Բեյլից։

Բենզեման ծնկատակի ջլի վնասվածք է ստացել թիմի՝ Սաուդյան Արաբիա մեկնելուն նախորդած մարզման ժամանակ։ Դեռ հայտնի չէ, թե ինչքան բաց կթողնի ֆրանսիացին, բայց Սուպերգավաթի 2 հնարավոր հանդիպումներին էլ նա չի մասնակցի։ Ինչ վերաբերում է Գարեթ Բեյլին, ապա վերջինս հիվանդացել է, այդ մասին հաղորդել է նաև ակումբը։ Հիշեցնենք, որ դեռևս չի ապաքինվել նաև հարձակման գծի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էդեն Ազարը։

Այսպիսով, Իսպանիայի Սուպերգավաթի առաջիկա խաղերին Զինեդին Զիդանը պետք է փոփոխություններ կատարի ու կարող է հույս դնել Վինիսիուսի, Ռոդրիգոյի կամ Լուկա Յովիչի վրա։

Իսպանիայի Սուպերգավաթը այս տարի անցկացվում է նոր ձևաչափով՝ Սաուդյան Արաբիայում հունվարի 8-12-ը։ Բացի չեմպիոն «Բարսելոնայից» ու գավաթակիր «Վալենսիայից» մրցաշարին մասնակցում են նաև Լա Լիգայում 2-րդ և 3-րդ տեղերը գրաված «Ատլետիկոն» ու «Ռեալը»։ Թիմերը հունվարի 8-9-ին կանցկացնեն կիսաեզրափակիչները, իսկ հունվարի 12-ին տեղի կունենա եզրափակիչը։

8/01 22։00 «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ»
9/01 22։00 «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ»
12/01 21։00 Եզրափակիչ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լևանտեն» միակ, բայց տպավորիչ գոլով հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

«Բարսելոնան» գերազանցեց «Ռեալի» ռեկորդը Լա լիգայում

«Բեյլի տրանսֆերը կայացած էր, բայց «Ռեալը» վերջին պահին փոխեց միտքը». «Ջիանսուի» մարզիչ

«Ռեալը» կարող է 4 նոր կիսապաշտպանով համալրվել առաջիկա ամռանը

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Լևանտեի» դեմ հանդիպման համար

Ստեռլինգը նշել է՝ «Ռեալի» որ ֆուտբոլիստին կգներ

«Ռեալը» չի շտպաում երկարաձգել պայմանագիրը Ռամոսի հետ

Լեո Մեսի. «Ռեալում» կան շատ լավ խաղացողներ, բայց Ռոնալդուն տարբերություն էր ստեղծում»

Հաքիմին խոսել է «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին

Զիդանն է համոզել Ֆեռլան Մենդիին, որ տեղափոխվի «Ռեալ»

Տուրե. «Վախենում եմ «Մանչեսթեր Սիթիի» համար «Ռեալի» դեմ խաղում»

Ֆիգու․ «Մբապեն հիանալի համալրում կլիներ «Ռեալի» համար»

«Ռեալը» ներկայացրել է իր նորեկին

Ջեյմի Կարագերը սկանդալային առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիի» որակարզկման վերաբերյալ

«Ռեալը» պաշտոնապես հաստատել է Ռեյնիերի շնորհանդեսի օրը