«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի իր առաջատարին - VNews
Բաժիններ

«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի իր առաջատարին

Ռեալը նոր պայմանագիր կառաջարկի իր առաջատարին - «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի իր առաջատարին

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի առաջատար Կարիմ Բենզեմային՝ հաղորդում է Goal-ը:

Ըստ նոր պայմանագրի՝ Բենզեման «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ կլինի մինչև 2025 թվականի ամառ:

«Ռեալն» այսպես է ցանկանում ցույց տալ Բենզեմային նրա նկատմամբ ունեցած վստահությունը՝ անկախ այն բանից, որ թիմն ամեն բան անելու է՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆրանսիացին «Ռեալի» կազմում մասնակցել է 8 խաղի՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը:

Հավելենք՝ Կարիմ Բենզեման «Ոսկե գնդակի» հավակնորդներից է: Մրցանակի հանձնման արարողությունը կկայանա նոյեմբերի 29-ին Փարիզի Շատլե թատրոնում:

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինձագին՝ «Ռեալի» դեմ կայանալիք խաղի մասին. «Մենք այստեղ ենք եկել հաղթելու համար»

«Ինտերի» հարձակվողը բաց կթողնի «Ռեալի» դեմ խաղը

Կամո Հովհաննիսյանը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում

Մբապեն անդրադարձել է «Ռեալ» չկայացած տրանսֆերին

Պեդրի. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

«Կադիսի» մեկնարկային կազմը «Էլչեի» դեմ խաղում

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ռեալը» հաղթեց նաև «Ռեալ Սոսյեդադին» (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

Չավի. «Մենք գոլ բաց թողեցինք այն ժամանակ, երբ ամենից լավն էինք խաղում»

«Բարսելոնան» նվազագույն հաշվով զիջեց «Բետիսին» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Բետիսի» դեմ խաղում

«Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպանի ծառայություններով

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Բետիսի» մարզիչ. «Պատրաստվում ենք հաղթել «Բարսելոնային»

Անչելոտին՝ Մբապեի «Ռեալ» տեղափոխության մասին. «Երեխաները պետք է իրականացնեն իրենց երազանքները»