«Ռեալը» Ռամոսին փոխարինողին գտել է «Սևիլիայում» - VNews
Բաժիններ

«Ռեալը» Ռամոսին փոխարինողին գտել է «Սևիլիայում»

Ռեալը Ռամոսին փոխարինողին գտել է Սևիլիայում - «Ռեալը» Ռամոսին փոխարինողին գտել է «Սևիլիայում»

Մադրիդի «Ռեալի» ու ավագ Սերխիո Ռամոսի բաժանումից հետո «Արքայական ակումբն» սկսել է իսպանացի պաշտպանին փոխարինող գտնելու փնտրտուքը:

Marca-ի հաղորդմամբ՝ Ռամոսին հնարավոր փոխարինողների անվանացուցակում է «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն, որի՝ պայմանագրով սահմանված հրաժարագինը կազմում է 80 միլիոն եվրո:

Ֆլորենտինո Պերեսի համար պաշտպանի տրանսֆերի դիմաց 80 միլիոն եվրո վճարելն իրատեսական չէ: Նա կարծում է, որ ֆինանսական ծանր իրավիճակով պայմանավորված՝ «Սևիլիան» պատրաստ կլինի զիջումների գնալ այս հարցում:

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը նույնպես «Սևիլիայից» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: «Արքայական ակումբն» իր ապագա ավագի տրանսֆերի համար վճարել էր 27 միլիոն եվրո:

Միաժամանակ նշվում է, որ Կունդեի տրանսֆերի ձեռքբերումը մեծապես պայմանավորված է Ռաֆայել Վարանի ապագայով: Եթե ֆրանսիացին, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որոշի հեռանալ, ապա «Ռեալն» ամեն գնով ձեռք կբերի Վարանի հայրենակից Կունդեին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կասիլյաս․ «Լավ կլիներ՝ Իսպանիայի չեմպիոն դառնար այն թիմը, որ երբեք չի նվաճել տիտղոսը»

«Ռեալում» 5 անձեռնմխելի ֆուտբոլիստ կա

Առանց Ռամոսի, Մբապեի, Նեյմարի․ ՊՍԺ-ի հայտացուցակը սուպերգավաթային խաղի համար

«Ռեալի» հերթական ֆուտբոլիստն է վարակվել կորոնավիրուսով

Աղբյուր. «Ռեալը» կսկսի բանակցել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ

Կենտրոնական պաշտպան, որին Անչելոտին ուզում է «Ռեալում» տեսնել

Աղմկահարույց հայտարարություն «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Բենզեման ապաքինվել է կորոնավիրուսից ու կվերսկսի մարզումները

Ռամոսը հուզիչ նամակ է գրել Վարանին «Ռեալից» հեռանալու կապակցությամբ

Ասե՞լ է Մբապեն Պոչետինոյին, որ չի երկարաձգելու պայմանագիրը․ մարզիչը պարզաբանել է

Որքան է «Սևիլիան» ցանկանում ստանալ Կունդեի տրանսֆերի վաճառքից

«Չելսին» անսպասելի մրցակից ունի Կունդեի համար պայքարում

Էդեգորը փոխել է որոշումն իր ապագայի վերաբերյալ

Ինչպես Բեռնաբեուն փրկեց «Բասբիի մանուկներին». «Ռեալի» ու ՄՅՈւ-ի ընկերության բացառիկ պատմությունը