fbpx
Բաժիններ

«Ռեալը» ռեկորդային տրանսֆերային շուկա կանցկացնի

Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, «Ռեալը» պատրաստվում է «պայթեցնել» ամառային տրանսֆերային պատուհանը:

Աղբյուրի պնդմամբ՝ մադրիդյան ակումբը կատարելու է իր պատմության ամենամեծ ներդրումը, որը կգերազանցի նույնիսկ 2009/10 մրցաշրջանում ծախսված 250 միլիոն եվրոն: Այդ ժամանակ Մադրիդ էին ժամանել Ռոնալդուն, Բենզեման, Կական, Խաբի Ալոնսոն ու ևս մի քանի ֆուտբոլիստ:

«Արքայական ակումբը» դեռ շուկայի մեկնարկից առաջ արդեն իսկ ծախսել է 95 միլիոն եվրո՝ 45-ը՝ Ռոդրիգոյի, իսկ 50-ը՝ Միլիտաոյի համար: Սակայն սա դեռ սկիզբն է: Մադրիդցիները «Չելսիին» Ազարի համար վճարելու են 100 միլիոն եվրո, Յովիչի հավանական տրանսֆերի համար «Այնթրախտը» կստանա 60 միլիոն, Պոգբայի համար «Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում է նվազագույնը 150 միլիոն: Այս դեպքում ծախսերի չափը կհասնի 435 միլիոն եվրոյի:

Սակայն, իհարկե, Ֆլորենտինո Պերեսը նաև ցանկանում է մեծ շահույթ ստանալ վաճառքներից: Սպասվում է, որ Բեյլի, Խամեսի, Սեբալյոսի, Կովաչիչի ու Լյորենտեի վաճառքից ակումբը կստանա 200 միլիոն եվրո:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Զիդանը խոսել է Նավասի ապագայի մասին

Զիդանի 2-րդ գահակալումը. անհաջող հեղափոխությո՞ւն, թե՞ նոր «Ռեալ»՝ հին դեմքերով

Զիդան. «Ցանկանում եմ, որ որքան հնարավոր է շուտ գա սեպտեմբերի 2-ը»

Մոդրիչի բացակայությունը լուրջ «գլխացավանք» է Զիդանի համար

«Ռեալի» ներկայացուցիչները Փարիզում են

Կեյլոր Նավասը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը

Պաշտոնական. Կուբոն վարձավճարով կխաղա «Մալյորկայում»

«Ռեալի»՝ Նավասին փոխարինողի անսպասելի թեկնածուն

«Ռեալի» դարպասապահը խնդրել է իրեն տրանսֆերի հանել

«Ռեալը» նոր այլընտրանք ունի Պոգբայի համար

L’Equipe. «Ռեալն» իր ամբողջ «թիմին» է առաջարկել ՊՍԺ-ին, սակայն մերժվել է

Զիդանը գոհ է Խամեսի աշխատանքից, բայց նա դեպքերի որոշակի ընթացքի դեպքում կարող է հեռանալ «Ռեալից»

«Ռեալի» ճապոնացի հրաշամանուկը կտեղափոխվի իսպանական ակումբ

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Հայտնի է առաջին մադրիդյան դերբիի օրն ու ժամը

Ռոնալդուն նշել է «Ռեալից» հեռանալու գլխավոր պատճառներից մեկը