«Ռեալը» սկսում է «վաճառքների օպերացիան». 4 աստղային ֆուտբոլիստ՝ ելքի դռան մոտ - VNews
Բաժիններ

«Ռեալը» սկսում է «վաճառքների օպերացիան». 4 աստղային ֆուտբոլիստ՝ ելքի դռան մոտ

Իսպանական Cadena SER-ը տեղեկացնում է, որ Լուկա Յովիչին, Էդեն Ազարին ու Ֆեռլան Մենդիին գնելուց հետո «Ռեալը» սկսելու է «մաքրել» կազմը:

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը Մենդիին ձեռք բերելուց հետո համալրումների առումով դադար կվերցնի ու կսկսի մի շարք վաճառքներ իրականացնել՝ գումար կուտակելու համար:

«Արքայական ակումբը» մտադիր է վաճառել 4 աստղային ֆուտբոլիստի՝ Գարեթ Բեյլին, Իսկոյին, Մատեո Կովաչիչին և Խամես Ռոդրիգեսին: Վաճառքի են հանվել նաև Մարկոս Լյորենտեն, Դանիել Սեբալյոսը և Լուկաս Վասկեսը: Զիդանի թիմում տեղ չեն գտնի նաև այս պահին վարձավճարով այլ թիմերում հանդես եկող Մարտին Էդեգորն ու Ռաուլ դե Տոմասը:

Նշվում է նաև, որ լավ առաջարկ ստանալու դեպքում ակումբը կդիտարկի Մարկո Ասենսիոյին վաճառելու տարբերակը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս վաճառքներից հետո «Ռեալը» ևս մեկ խոշոր տրանսֆերտ կիրականացնի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բեյլի ապագան «Ռեալում» շարունակում է անհասկանալի մնալ

«Ռեալի» ծրագիրը՝ 4 ֆուտբոլիստ՝ Պոգբայի տրանսֆերի դիմաց

Աշրաֆ Հաքիմին Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստն է

«Բարսելոնայի» նախկին նախագահ․ «Եթե «Ռեալն» առաջատար լիներ, Լա լիգան վաղաժամ կավարտեին»

Գարեթ Բեյլը վիրավորված է

Խամես Ռոդրիգեսը ընտրել է իր ապագա ակումբը

«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը իր կիսապաշտպանի հետ

Գարեթ Բեյլ. «Չեմ հասկանում` ինչու է իմ սերը գոլֆի նկատմամբ խնդիր շատերի համար»

«Ռեալը» կարող էր ձեռք բերել Լևանդովսկուն 22 մլն. եվրոյի դիմաց

Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

«Շալկեի» 19-ամյա հարձակվողը՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնում

«Ռեալը» որոշում է կայացրել Էդեգորի ապագայի վերաբերյալ

«Ռեալը» ևս մեկ տարբերակ է մտածել Հալանդին գնելու համար

Զիդանը խախտել է մեկուսացման ռեժիմը

«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

«Մի օր ես կվերադառնամ»․ Կասիլյասը հիշել է «Ռեալում» անցկացրած իր վերջին խաղը