Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, որ «Արքայական ակումբը» շատ է ցանկանում գնել «Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին:
«Ռեալը» շատ է ցանկանում գնել Սալահին, բայց, կարծում եմ՝ չի կարող համաձայնության գալ «Լիվերպուլի» հետ: Ակումբն այս պահին չունի ֆինանսական այդ հնարավորությունը», – Կալդերոնի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Սալահն այս մրցաշրջանի մեկնարկից առաջ հիացմունքով էր խոսել «Ռեալի» ու «Բարսելոնայի» մասին և չէր բացառել Իսպանիա տեղափոխվելու հնարավորությունը: Եգիպտացու պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2023-ին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո