-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, «Ռեալի» ղեկավարությունը խնդրել է Լա լիգայի ֆեդերացիային՝ Իսպանիայի առաջնության առաջին 3 տուրի խաղերը չանցկացնել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դա կապված է մարզադաշտի վերանորոգման աշխատանքների հետ: Իսպանիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 17-ին, իսկ 3-րդ տուրի խաղերը տեղի կունենան սեպտեմբերի 14-ին: «Ռեալի» երկրպագուները կարող են իրենց սիրելի թիմի խաղը դիտել «Բեռնաբեու» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում, որը կմեկնարկի սեպտեմբերի 17-ին:
Նույն խնդրանքով Լա լիգայի ֆեդերացիային դիմել են նաև «Վալյադոլիդը», «Ռեալ Սոսիեդադը» և «Էյբարը»: Իսպանիայի առաջնության 2019/20 խաղարկության խաղացանկի վիճակահանությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 4-ին:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո