Ռեշֆորդը խախտեց լռությունը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչից հետո - VNews
Բաժիններ

Ռեշֆորդը խախտեց լռությունը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչից հետո

Ռեշֆորդը խախտեց լռությունը ԵՎՐՈ 2020 ի եզրափակիչից հետո - Ռեշֆորդը խախտեց լռությունը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչից հետո

Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչում Իտալիայի հավաքականից կրած պարտությունից հետո խախտել է լռությունը՝ անդրադառնալով խաղին, հետխաղյա 11-մետրանոցներին:

Հիշեցնենք, որ Ռեշֆորդը, Սանչոն ու Սական վրիպեցին Անգլիայի հավաքականի վերջին 3 հարվածները, ինչի արդյունքում Իտալիայի հավաքականը հաղթող դարձավ:

Խաղից հետո սոցիալական հարթակներում Մարկուս Ռեշֆորդի, Ջեյդոն Սանչոյի ու Բուկայո Սակայի հասցեին ռասիստական բնույթի վիրավորանքներ են հնչել:

«Ես չգիտեմ՝ որտեղից սկսել ու չգիտեմ նույնիսկ՝ ինչ բառերով նկարագրել այն, ինչ զգում եմ այս պահին: Դժվար մրցաշրջան եմ անցկացրել, ու, հավանաբար, բոլորի համար պարզ էր, որ ես մի փոքր անվստահությամբ խաղադաշտ դուրս եկա եզրափակիչին: Ես մշտապես ցանկացել եմ 11-մետրանոց իրացնել, բայց ինչ-որ բան այս դեպքում այն չէր: Ցավոք, արդյունքն այն չեղավ, ինչ ես էի ցանկանում:

Կարծես բոլորին հուսախաբ անեի: 11-մետրանոցն այն էր, ինչ ես պետք է անեի թիմի համար: Ես կարող եմ 11-մետրանոց իրացնել քնած ժամանակ… Ինչո՞ւ հենց այս մեկը: Այդ հարվածը մտքիցս դուրս չի գալիս, չեմ կարող նկարագրել այն, ինչ զգում եմ՝ հարվածի պահից ի վեր: Եզրափակիչ, 55 տարի, 1 հարված, պատմություն… Այն ամենը, ինչ կարող եմ ասել, ներողությունն է:

Երանի՜ այլ կերպ լիներ… Ամեն դեպքում այս ամառը լավագույններից էր, ու բոլորդ մեծ նշանակություն եք ունեցել: Թիմում ձևավորվել է եղբայրություն, որն անկոտրում է: Ձեր հաջողություններն իմն են, անհաջողությունները՝ նույնպես:

Ես այս մարզաձևում զարգացել եմ՝ նախընտրելով կարդալ այն ամենը, ինչ գրվում է իմ մասին: Անկախ այն բանից, թե ինչ է գրված՝ մաշկի գույն, խաղադաշտից դուրս անցկացրած ժամանակ, ես կարդում եմ ամեն ինչ: Ես կարող եմ ներողություն խնդրել, որ իմ հարվածը լավը չէր, քանի որ կարող էի հարվածել այնպես, որ գնդակը հայտնվեր ցանցում, բայց երբեք ներողություն չեմ խնդրի այն բանի համար, թե ով եմ ես ու որտեղից եմ սերում:

Ավելի հպարտ պահ չեմ զգացել, քան երեք առյուծները կրծքիս կրելն ու այն պահը, որ ընտանիքս ուրախացնում է ինձ բազմության մեջ: Ես միշտ երազել եմ այսպիսի օրերի մասին:

Այսօր ստացածս հաղորդագրությունների մեծ մասը դրական էր, իսկ Ուիթինգթոնից ստացած հաղորդագրություններից հետո աչքերիցս արցունք էր հոսում: Այն համայնքները, որ մշտապես աջակցել են ինձ, շարունակում են ինձ բարձրացնել:

Ես Մարկուս Ռեշֆորդն եմ՝ 23-ամյա սևամորթ՝ Հարավային Մանչեսթերի Ուիթինգթոնից ու Վայթենշոուից: Եթե ես այլ բան չունեմ, ապա այս ամենն ունեմ:

Բոլոր լավ հաղորդագրությունների համար շնորհակալ եմ: Ես կվերադառնամ ավելի ուժեղ: Մենք ավելի ուժեղ կլինենք»,- գրել է Ռեշֆորդը իր թվիթերյան էջում՝ գրառմանը կցելով մի քանի հաղորդագրություն, որոնք ստացել է իր աջակիցներից:

Ֆրանսիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան իր աջակցությունն է հայտնել Մարկուս Ռեշֆորդին, Ջեյդոն Սանչոյին ու Բուկայո Սակային՝ գրառում կատարելով Ինստագրամում:

«Ես հպարտ եմ ձեզնով: Ինչ-որ բան շահում ես, ինչ-որ բան կորցնում: Դուք համարձակություն ունեցաք հարվածը կատարելու ու ցույց տվեցիք ձեր արժանիությունը՝ օգնելու ձեր երկրին հասնել եզրափակիչ:

Մենք այլևս չենք կարող հանդուրժել ռասիզմը ու չենք կարող դադարեցնել պայքարը դրա դեմ: Պետք է բարձր պահեք ձեր գլուխն ու հպարտանաք ձեր վստահությամբ:

Դուք այս գեղեցիկ խաղի օրինակներն եք: Երբեք մի՛ մոռացեք դա: Հպարտացեք ինքներդ ձեզնով, ֆուտբոլային աշխարհը հպարտ է ձեզնով»,- գրել է Պոգբան:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Paul Labile Pogba (@paulpogba)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իտալիայի ու Արգենտինայի հավաքականները հանդիպում կանցկացնեն

Կավանին կարող է ձմռանը համալրել իսպանական գրանդ ակումբի շարքը

Ռոնալդուն արձագանքել է Բրունու Ֆերնանդեշի՝ 11մ-ից վրիպման վերաբերյալ գրառմանը

Ֆերգյուսոն. «Ռոնալդուն ծնվել է, որ լինի լավագույնը»

Չիրացրած 11-մետրանոցից հետո Բրունու Ֆերնանդեշը հանդես է եկել հայտարարությամբ

Սուլշերը դժգոհ է մնացել «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստների պահվածքից

«Ասթոն Վիլայի» դարպասապահը Կրիշտիանուին փորձել է համոզել իրացնել 11մ հարվածը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» նվազագույն հաշվով հաղթեց «Չելսիին», ՄՅՈՒ-ն պարտվեց (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկայի կազմը՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում

Սուլշերը կարծում է՝ Կլոպի հայտարարությունից հետո ՄՅՈՒ-ի օգտին քիչ 11մ է նշանակվում

«Բարսելոնան» վտանգի տա՞կ է. Հզոր ակումբների փլուզման 5 նախադեպերը

Ռոնալդուն մարզմանը ժամանել է 300 հազար եվրո արժողությամբ Bentley-ով (ֆոտո)

Անգլիայի լիգայի գավաթ. ՄՅՈՒ-ն լքեց պայքարը, «Չելսին», «Տոտենհեմն» ու «Արսենալը» հաջորդ փուլում են (տեսանյութ)

«Արսենալի» նախկին կիսապաշտպանը համեմատել է Ռոնալդուին և Սալահին

Սքոուլզը համեմատել է Կանտոնային և Ռոնալդուին

Օուենը քննադատել է Լինգարդին