«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատրաստ է սկսել բանակցությունները Մադրիդի «Ռեալի» հետ, տեղեկացնում է The Sun պարբերականը: 21-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ փոխել ակումբային գրանցումը, քանի որ չի կարողացել ամրապնդվել «կարմիր սատանաների» հիմնական կազմում:
«Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է իր շարքերում տեսնել Անգլիայի տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկին և արդեն կապվել է նրա գործակալի հետ:
Նշվում է նաև, որ Ռեշֆորդը բավարար խաղաժամանակ չստանալու դեպքում կարող է տեղափոխվել Մադրիդ՝ արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հարձակվողը Պրեմիեր լիգայում կայացած 12 խաղերում մասնակցություն է ունեցել ընդամենը 5-ում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո