fbpx
Բաժիններ

Ռիբերին խոսել է իր մարզական կարիերայի ամենամեծ անարդարության մասին

Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ 2013 թվականին իրեն անարդարացիորեն չեն տվել «Ոսկե գնդակը»:

«Սա ավելին է, քան հիասթափություն. սա իմ մարզական կարիերայի մեծագույն անարդարությունն է: Կարող եմ ասել՝ ոչ միայն ինձ համար:

Ես բարձունքում էի, սակայն պարզվեց, որ երրորդն եմ: Այդ մրցաշրջանում Մեսիին կամ Ռոնալդուին նախանձելու առիթ չեմ ունեցել:

Այս խոսքերը ես ասում եմ ամենայն համեստությամբ, քանզի դա ճշմարտություն է»,- L’Equipe-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ 2013 թվականին «Ոսկե գնդակը» նվաճել է Կրիշտիանու Ռոնալդուն՝ արժանանալով ձայների 27,99 տոկոսին: Երկրորդը Լիոնել Մեսին էր՝ 24,72 տոկոս քվեով, իսկ երրորդը՝ Ռիբերին: Նա ստացել էր ձայների 23,36 տոկոսը:

2012/13 մրցաշրջանում Ռիբերին «Բավարիայի» հետ թրեբլ էր ձևակերպել՝ դառնալով Չեմպիոնների լիգայի, Գերմանիայի առաջնության և Գերմանիայի գավաթի հաղթող:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բալոտելի. «Երբեք այսքան ջանասիրաբար չեմ մարզվել»

Ռոնալդուն՝ իր ժեստի մասին․ «Մարդիկ հիմար են և չափազանց շատ են խոսում»

«Գրանադան» հաղթեց «Բարսելոնային» և գլխավորում է մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Կոուտինյոն դարձավ պատմության 5-րդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլ խփել Եվրոպայի թոփ առաջնություններից 4-ում

Լա լիգայի 5 խաղերից 4-ում «Բարսելոնան» առաջինն է գնդակ բաց թողել (տեսանյութ)

«Ատլետիկոն» սայթաքեց «Վանդա Մետրոպոլիտանոյում»

«Գրանադա» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Ռոնալդուի գոլը հաղթական եղավ «Յուվենտուսի» համար (տեսանյութ)

«Բավարիան» ջախջախեց «Քյոլնին», Լևանդովսկին 9-րդ գնդակը խփեց անցկացրած 5 խաղում (տեսանյութ)

«Ռեալը» ցանկանում է իր Անսու Ֆատին ունենալ

Զիդան. «Ինձ չի անհանգստացնում այն, որ Մոուրինյոյի անունն է հնչում»

Ուսեյն Բոլտը 3 ֆուտբոլիստի է նշել, որոնց հետ մրցավազքի դուրս կգար

Ռոնալդուի մայրը նշել է, թե որ ակումբին է մանկուց երկրպագել իր որդին

«Ֆլորենտինո Պերեսն ու վան դեր Սարը վիճում էին. ստիպված էի բաժանել նրանց». Օվերմարս

Մոուրինյոն պատրաստ է գլխավորել «Ռեալը» մրցաշրջանի միջնամասում

Մոուրինյոն գնահատել է «Ռեալ» վերադառնալու հնարավորությունը