fbpx
Բաժիններ

Ռիո Ֆերդինանդի հորդորն ու ուղերձը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ

Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 9 տուր

20 Հոկտեմբեր 2019 - 19:30

1

Մանչեսթեր Յունայթեդ

1

ՖԱ Լիվերպուլ

1 - 0 Մարկուս Ռաշֆորդ - 36`

1 - 1 Ադամ Լալանա - 85`

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ուղերձ է հղել մանկունիական ակումբի ֆուտբոլիստներին «Լիվերպուլի» դեմ առաջիկա խաղից առաջ:

«Նոր միանալով այս թիմին ու չլինելով ակումբի սան՝ կարճ ժամանակում հասկանում ես, թե ինչ է նշանակում այս հանդիպումը: Պարտվելու իրավունք չկա. պետք է պայքարել յուրաքանչյուր դիրքում հաղթելու համար: Չպետք է այնպես լինի, որ երկրպագուն խաղի ընթացքում երգի թիմի համար, սակայն M62 մայրուղիով վերադառնալիս լուռ լինի… Կարող եմ այսպես շարունակել:

Սա վերաբերում է թիմի բոլոր ֆուտբոլիստներին. պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում խաղալ «Լիվերպուլի» դեմ: Որոշ բրիտանացի կամ արտասահմանցի նորեկներ խաղից հետո կարող են աչքերը կլորացնել ու ասել՝ «Ես չէի պատկերացնում, որ այսպիսի խելագարություն է, որ ամբողջ քաղաքն այս խաղի ժամանակ խենթանում է»:

Պարտությունն ուղղակի տարբերակ չէ: Ավելացնելու ոչինչ չունեմ: «Մանչեսթեր Յունայթեդի» դիրքը մրցաշարային աղյուսակում ավելի է ճնշում ֆուտբոլիստներին: Խաղացողներն այս հանդիպմանը պետք է մեծ հնարավորություն տեսնեն ինչպես իրենց, այնպես էլ թիմի համար: Հաղթանակն այս խաղում կարող է պայծառ ապագայի նոր ելակետ հանդիսանալ:

Այս խաղին պետք է ճիշտ մոտենալ: Գնացե՛ք ու արե՛ք դա»,- գրել է Ֆերդինանդը:

Գվարդիոլան ասել է, թե ինչու չի դիտելու «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վան Դեյկը լքել է Հոլանդիայի հավաքականի ճամբարը

Վան Դեյկ. «Կլոպը գիտի՝ ինչի շնորհիվ կարող է քաղել ինձանից առավելագույնը»

Tuttosport. Ռոնալդուն «Յուվենտուսի» ղեկավարներին ասել է՝ ում է ցանկանում տեսնել թիմում

«Ռեալը» պատրաստ է իր կիսապաշտպաններից մեկին ներառել Պոգբայի տրանսֆերային գործարքում

«Լիվերպուլը» գնել է Բրենդան Ռոջերսի տունն ու տվել Կլոպին

Մանջուկիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հենդերսոն. «Պատրաստ էի սպանել Սուարեսին»

Կլոպ. «Լիվերպուլը» անհրապույր աղջկանից դարձավ սուպերմոդել»

Ինչ տեսք կունենար ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, եթե չլիներ VAR-ը (նկար)

«Անորսալի վրիժառուները»․ Վրեժխնդրության 5 դեպք համաշխարհային ֆուտբոլում

Վասկեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Կլոպի զավեշտալի արձագանքը, երբ լրագրողը Գվարդիոլայի անունը սխալ է ասել (տեսանյութ)

Կլոպը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին» կնոջ պատճառով

«Սիթին» մտադիր է ամրապնդել կազմը ու մրցել «Լիվերպուլի» հետ

Իբրահիմովիչն ընտրություն է կատարում երկու գրանդ ակումբների միջև

Գվարդիոլան չի պատժվի