Ռիվալդո․ «Այս ամառը Դեմբելեի տրանսֆերը վաճառելու լավ հնարավորություն է» - VNews
Բաժիններ

Ռիվալդո․ «Այս ամառը Դեմբելեի տրանսֆերը վաճառելու լավ հնարավորություն է»

«Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Ռիվալդոյի կարծիքով՝ կատալոնական ակումբն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում պետք է վաճառի Ուսման Դեմբելեի տրանսֆերը։

«Նա «Բարսելոնայի» հետ պայմանագիր է կնքել երեք տարի առաջ, ու դա բավական ժամանակ է՝ որակներդ ցույց տալու համար։ Դեմբելեն, սակայն, ժամանելու օրվանից չի ցուցադրել այն մակարդակի ֆուտբոլ, որն ակնկալվում է։

Նա բավական ներուժ ունի, սակայն ես կարծում եմ՝ այս ամառը նրա տրանսֆերը վաճառելու կամ նրան մեկ այլ ֆուտբոլիստի հետ փոխանակելու լավ հնարավորություն է։

Վնասվածքները նրան խանգարել են, բայց այդ պայմաններում էլ նա կարող էր ավելի լավ ելույթ ունենալ։ Կարծում եմ՝ նրա համար ավելի լավ կլինի այլ ակումբ տեղափոխվել ու փորձել հարմարվել այնտեղ։

Տպավորություն կա, որ «Բարսելոնան» ցանկանում է թիմ հրավիրել Նեյմարին ու Լաուտարո Մարտինեսին։ Եթե սա իրականություն դառնա, Դեմբելեի համար մեկնարկային կազմում հայտնվելը կլինի բարդ լուծում պահանջող խնդիր։

Բացի այդ, եթե «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել այն ֆուտբոլիստներին, որոնց ծառայություններով հետաքրքրված է, հարկավոր է հրաժարվել որոշ ֆուտբոլիստների ծառայություններից։ Նոր ֆուտբոլիստների ժամանման համար հարկավոր է մի մասի հեռանալը»,- ասել է Ռիվալդոն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կոուտինյոն վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» տնօրենը հայհոյել է «Կլասիկոյի» գլխավոր մրցավարին

Մեսին Կլասիկոներում գոլ չի խփել այն պահից սկսած, ինչ Ռոնալդուն հեռացել է «Ռեալից»

«Ռեալը» շրջանցել է «Բարսելոնային» միմյանց միջև պաշտոնական խաղերում հաղթանակների թվով

Ռոնալդուն արձագանքել է «Ռեալի» հաղթանակին Կլասիկոյում

Կուման. «VAR-ը գործում է միայն «Բարսելոնայի» դեմ»

«Ռեալը» ևս 2 գոլ խփեց ու հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

«Բարսելոնան» ու «Ռեալն» արագ փոխանակվեցին գոլերով (տեսանյութ)

«Կլասիկոյի» մեկնարկային կազմերը

«Կլասիկոյից» Ռուրյան դերբի. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Պիկե․ «Բարսելոնայի» նոր ստադիոնը պետք է անվանակոչել Մեսիի պատվին»

Կուման․ «Ուզում ենք հաղթել «Ռեալին» և ապացուցել, որ ճիշտ ճանապարհին ենք»

Զիդան․ «Կլասիկոն ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցն է»

Տրաորեն իսպանական գրանդի թիրախում է

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ խաղի համար

Պիկե. «Ակումբը գումարներ է ծախսում, իսկ հետո պահանջում աշխատավարձի նվազեցում, քննադատում մեզ»