-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն Արգենտինայի դեմ ընկերական խաղից հետո քննադատել է իր ընտրանու գլխավոր մարզիչ Տիտեին՝ 10 համարի մարզաշապիկը «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Պակետային հանձնելու համար:
«Դիտեցի Արգենտինայի դեմ խաղը, ու ինձ համար շատ տխուր էր տեսնել՝ ինչ կատարվեց 10 համարի հետ, որը տվել էին Լուկաս Պակետային: Այդ մարզաշապիկը մեծ հարգանք է վայելում ամբողջ աշխարհում: Բրազիլիայի 10 համարը չի կարող լինել պահեստային ֆուտբոլիստ, քանի որ այն ժամանակին կրել են Պելեն, Ռիվելինոն, Զիկոն, Ռիվալդոն, Կական, Ռոնալդինյոն, Նեյմարը:
Ֆուտբոլիստն այստեղ մեղք չունի, բայց մարզիչն ունի: Մարզիչն իր այս քայլով ու ճնշումով կարող է սպանել 22-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստին, որը կարող է մեծ ապագա ունենալ հավաքականում», – գրել է Ռիվալդոն սոցիալական ցանցում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո