Ռիվալդո. «Զիդանը միգուցե հունվարին տրանսֆերների անհրաժեշտություն ունենա» - VNews
Բաժիններ

Ռիվալդո. «Զիդանը միգուցե հունվարին տրանսֆերների անհրաժեշտություն ունենա»

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ»(3-0) հանդիպման մասին:

«Զիդանն իսկապես մեծ աշխատանք ունի կատարելու, որպեսզի թիմին վերադարձնի այն խաղամակարդակը, որն ուներ, երբ երեք տարի անընդմեջ Չեմպիոնների լիգա հաղթեց: Մրցակիցները միշտ խաղում են ամենանվիրված ձևով, քանի որ «Ռեալն» այդպիսի հակառակորդ է: Նրանք շատ տիտղոսներ են նվաճել:

Մյուս կողմից ՊՍԺ-ն իսկապես ֆանտաստիկ էր, բոլորը հիանալի հանդիպում անցկացրին: Փարիզյան թիմը ֆուտբոլային դաս անցկացրեց, ու եթե նրանք շարունակեն այսպես ելույթ ունենալ, ապա իսկական ֆավորիտ կլինեն մրցաշարում:

Այո՛, «Ռեալում» բացականեր կային: Չկար առաջատար Ռամոսը, կիսապաշտպանությունում բացեր կային: Երբ թիմում չկան այն ֆուտբոլիստները, որոնք կարող են լրացնել բացակաների տեղը, իրավիճակը բարդանում է:

Ես հավատացած եմ, որ եթե մինչև դեկտեմբեր «Ռեալը» չշտկի իրավիճակը, Զիդանը հունվարին բացելու է տրանսֆերային պատուհանը: «Ռեալին» միգուցե մեկ կամ երկու թոփ մակարդակի ֆուտբոլիստ է հարկավոր»,- Goal.com-ը փոխանցում է Ռիվալդոյի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

Կորոնավիրուսը խանգարում է «Բարսելոնային», որ ձեռք բերի Նեյմարին

«Մի օր ես կվերադառնամ»․ Կասիլյասը հիշել է «Ռեալում» անցկացրած իր վերջին խաղը

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Վինիսիուս. «Ռեալը» «Բարսելոնայից» ավելի լավն էր Պրեմիերայի 2 խաղերում»

«Սենտ-Էթյենը» հրաժարվում է ՊՍժ-ի հետ եզրափակիչը անցկացնել փակ դռների ետևում

Անչելոտի. «Նա փոխեց իմ պատկերացումը ֆուտբոլի մասին»

Ռիվալդոն Բեյլին նախկին փառքը վերադարձնելու տարբերակ է առաջարկում

Մոուրինյոն պատմել է, որ 2 անգամ մերժել է «Ռեալին»

Հաքիմիի գործակալն ասել է, թե որտեղ է իր հաճախորդը խաղալու հաջորդ տարի

ՊՍԺ-ն ցանկանում է իր հարձակվողին պահել թիմում

Սերխիո Ագուերոն՝ երկու թոփ ակումբի թիրախում

Յովիչը կարող է կարիերան շարունակել իտալական գրանդում

Իսպանացի նախկին մրցավար․ «Իսպանիայում մրցավարների 90 տոկոսը երկրպագում է «Ռեալին»

«Ազարը կարող է հաղթել «Ոսկե գնդակը» «Ռեալում», դրանում կասկած չկա». Ռոբերտո Մարտինես