Ռիվալդոն Բեյլին նախկին փառքը վերադարձնելու տարբերակ է առաջարկում - VNews
Բաժիններ

Ռիվալդոն Բեյլին նախկին փառքը վերադարձնելու տարբերակ է առաջարկում

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն քննարկել է «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին ապագան ու կարծիք հայտնել, որ ֆուտբոլիստը դեռևս կարող է վերադարձնել իր նախկին փառքը։

«Շշուկներ կան, որ Բեյլին առաջարկել են ՄԼՍ-ի ակումբներին, ու նա հետաքրքրված է այդ տրանսֆերով, սակայն ես կարծում եմ, որ նա դեռ խոսք ունի ասելու եվրոպական ֆուտբոլում, նախքան Ամերիկա տեղափոխությունը։ «Ռեալում» նրա կարիերան մոտենում է ավարտին, իսկ Անգլիա վերադարձը կլինի լավագույն որոշումը։

«Նյուքասլը» նոր սեփականատերերի հետ շատ միջոցներ կունենա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ու այդ ակումբը կարող է դառնալ Գարեթի կարիերայի շարունակության լավ տարբերակ։ Այնտեղ նա կկարողանա վերականգնել աստղի կարգավիճակը ու շարունակել շատ գումար վաստակել։Գարեթի համար դա հիանալի հնարավորություն կլինի՝ ապացուցելու, որ նա դեռ թոփ մակարդակի ֆուտբոլիստ է, ու այնպես անել, որ նրան դիտարկեն որպես աշխարհում լավագույններից մեկը։

Այնպես որ, եթե առաջարկ լինի, կարծում եմ, որ նա պետք է ընդունի այն։ «Նյուքասլում» նա կդառնա գլխավոր աստղը ու ակումբին կառաջնորդի դեպի հաջողություններ Պրեմիեր լիգայում»,-Ռիվալդոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հիգուայինը՝ կրկին Պրեմիեր լիգայո՞ւմ

«Ռեալը» հրաժարվել է ֆուտբոլիստից ճգնաժամի պատճառով

Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

«Տոտենհեմը» դադարեցնում է պայքարը Կոուտինյոյի տրանսֆերի ձեռքբերման համար

«Ռեալը» միացել է Բունդեսլիգայի աստղի տրանսֆերային պայքարին

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

«Ռեալը» կարող է առանց որևէ համալրման մնալ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ

Ռամոսը՝ վիկինգի կերպարում (ֆոտո)

«Ինտերը» կողմնորոշվել է Լաուտարոյին փոխարինողի հարցում

«Ինտերն» ու ՊՍԺ-ն համաձայնության հասան Իկարդիի տրանսֆերի հարցում

Ֆիգու․ «Կրիշտիանուն մեծագույն դարձրեց «Ռեալին», «Ռեալը»՝ Կրիշտիանուին»

«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Լիվերպուլը» մտադիր է մոտակա օրերին համաձայնության հասնել Վերների տեղափոխության շուրջ

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

Հայտնի է՝ երբ կմեկրանկի Իսպանիայի 2020/2021 մրցաշրջանը