Ռոբերտ Արզումանյան. «Գովելի է, որ Կապառոսը չի վախենում փոփոխություններից» - VNews
Բաժիններ

Ռոբերտ Արզումանյան. «Գովելի է, որ Կապառոսը չի վախենում փոփոխություններից»

162033101 3735767433142922 7140874095927277328 o - Ռոբերտ Արզումանյան. «Գովելի է, որ Կապառոսը չի վախենում փոփոխություններից»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:52

-

-

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան, «Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ներկա է եղել Հայաստան – Իսլանդիա հանդիպմանը և գոհ մնացել թիմի արդյունքից ու խաղից: VNews.am-ին նա պատմեց, թե թիմի խաղում ինչ նրբություններ է նկատել:

Ի՞նչը որոշիչ եղավ հաղթանակի հասնելու գործում:

Կապառոսի գլխավորությամբ առաջին մրցավեճը չէ, որ կազմակերպված խաղի շնորհիվ հաղթում ենք: Կա մարզչական ձեռագիր, երևում է, թե խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում ֆուտբոլիստներն ինչ խնդիր ունեն: Թիմային խաղ կա, այդ պատճառով վերջին հանդիպումներում արդյունքներն էլ ունենք:

Տակտիկական նրբություններ առանձնացրե՞լ եք, որոնք մարդիկ, հնարավոր է, նկատած չլինեն:

Բազմաթիվ մանրուքներ կան, դրանց բոլորին չանդրադառնամ, բայց նշեմ, որ թիմը հստակ է տիրապետում, բարձր, միջին և ցածր գոտիներում պրեսինգի կիրառմանը: Ընդ որում՝ պրեսինգի որակը չի տուժում անկախ նրանից, թե ինչ խաղային սխեմայով է թիմը գործում: Այդ ամեն ինչը մարզումների ժամանակ փորձարկել են և կարողանում են խաղի ժամանակ իրագործել:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 22 960x640 - Ռոբերտ Արզումանյան. «Գովելի է, որ Կապառոսը չի վախենում փոփոխություններից»

Բարսեղյան. «Ժամանակն է եկել մտածել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու մասին»

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար պաշտպանն եք, ուստի ավելի ուշադիր եղած կլինեք այդ դիրքի ֆուտբոլիստների խաղին: Պաշտպանության խաղն ի՞նչ տպավորություն թողեց:

Ընդհանուր առմամբ՝ լավ: Ճիշտ է՝ մրցակիցը մի քանի գոլային հնարավորություն ունեցավ, բայց այս և նախորդ խաղերում պաշտպանության յուրաքանչյուր ֆուտբոլիստ հստակ գիտեր, թե ինչ պետք է անի:

Անանկա՞լ էր, որ Վարազդատ Հարոյան – Անդրե Չալըշըր խաղազույգի փոխարեն Խոակին Կապառոսն ընտրել էր Հարոյան – Տարոն Ոսկանյան զույգը:

Ընդհանհուր առմամբ՝ ոչ, որովհետև եթե հավաքական հրավիրում են ֆուտբոլիստին, ուրեմն արժանի է խաղալուն: Չալըշըրին պահեստայինների թվում թողնելու մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ խաղերն ամեն 3 օրը մեկ են: Մարզչական շտաբը լավ աշխատանք է կատարում և բոլորից լավ է տեղյակ ֆուտբոլիստի վերականգնման պրոցեսի մասին: Գովելի է, որ Կապառոսն ու նրա շտաբը չեն վախենում փոփոխություններ կատարել, թե՛ հաղթած և թե՛ անհաջող խաղերից հետո: Նրանք իրենց յուրահատուկ մոտեցումն ունեն և դա իր արդյունքը տալիս է:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 18 960x640 - Ռոբերտ Արզումանյան. «Գովելի է, որ Կապառոսը չի վախենում փոփոխություններից»

Իսլանդիան բարձրահասակ ֆուտբոլիստներ ունի և բարձրից փոխանցումներով էր խաղում: Այդուհանդերձ, մեր թիմը նրանց թույլ չտվեց ստանդարտ իրավիճակներից նույնիսկ գոլային պահ ստեղծել: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց վնասազերծել մրցակցի գլխավոր զենքը:

Խաղը մարզադաշտից եմ դիտել, դժվար է նման իրավիճակում նրբությունները նկատել, դեռ պետք է կրկնությունը նայեմ: Բայց կարող եմ նշել, որ մենապայքարներում մերոնք կարողանում էին հաղթել, ուշադիր էին, չէին կորցնում իրենց մրցակիցներին:

«Մարզիչը մեզ ասաց, թե որտեղ ազատ տարածություններ կան». Բայրամյան

«Ուրարտուի» հենակետային կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը, որը նաև հաճախ ձախ պաշտպանի դիրքում է գործում, երեկվա մրցավեճում մեկնարկային կազմում էր: Կապառոսը նրան դաշտ էր դուրս բերել ձախ կիսապաշտպանի դիրքում: Ինչպե՞ս կգնահատեք Հակոբյանի խաղը:

Հակոբն ունիվերսալ ֆուտբոլիստ է, կարողանում է տարբեր դիրքում խաղալ: Նրա առանձնահատկությունն այն է, որ շատ կարգապահ խաղացող է, ինչ առաջադրանք տալիս են՝ կատարում է: Կապառոսն էլ դա նկատել է: Ըստ երևույթին՝ Հակոբի առջև որոշակի խնդիրներ էր դրված միայն առաջին խաղակեսի համար, որովհետև նա վնասվածքի պատճառով տևական ժամանակ չէր մարզվել: Այդուհանդերձ, մեկնարկային կազմում էր, ինչը նշանակում է, որ Կապառոսը վստահում է նրան, և թիմի համար կարևոր է նման կարգապահ ֆուտբոլիստ ունենալ:

«Ուրարտուի» թիմի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Արթուր Միրանյանը վերջին պահին դուրս մնաց հայտացուցակից: ՀՖՖ-ն նշեց, որ նա վնասվածք ունի: Որքա՞ն լուրջ է այդ վնասվածքը:

Վնասվածք չունի, փոքր ինչ վատառողջ է եղել: Տեսնենք՝ որքան արագ կապաքինվի: Չեմ կարող ասել պատրաստ կլինի հաջորդ մրցավեճին, թե՝ ոչ:

Նման հաջող նորամուտից հետո ի՞նչ սպասել Հայաստանի հավաքականից:

Այս երկու հաղթանակները վստահություն են հաղորդում: Իհարկե, Գերմանիան դուրս է մրցակցությունից, բայց երկրորդ տեղի համար կարելի է պայքարել: Հուսանք՝ երրորդ խաղում էլ կհաղթենք, ինչից հետո շանսերն ավելի կմեծանան:

Արդեն 2 օրից Ռումինիայի դեմ հանդիպումն է: Ի՞նչ արդյունք եք ակնկալում այդ մրցավեճում:

Ավելի դժվար խաղ պետք է լինի: Մեր մարզիչները չեն խուսափում փոփոխություններից: Պետք է չմոռանանք նաև, որ Ռումինիայի համար նույնպես դա երրորդ խաղն է կարճ ժամանակում: Մեզ համար կարևոր է պահել հաղթական էյֆորիան և խաղային կարգապահությունը, այդ պարագայում հնարավորություն կունենանք նաև այդ մրցավեճում առավելության հասնել:

«Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET ՀՊԼ. «Ուրարտուն» հաղթեց «Վանին», «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

«Ուրարտու» – «Վան»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

Եզրափակիչի նախերգանք կամ 3 հրաշալի ներկայացումներից առաջինը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 23-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)

Վիտինյո․ «Ավելի լավ կաշխատենք, որպեսզի հաջորդ խաղում հաղթանակի հասնենք» (տեսանյութ)

Լևոն Դարբինյան․ «Շատ ուրախ եմ մեկնարկային կազմում նորամուտիս առիթով․ հուսամ՝ շարունակական կլինի» (տեսանյութ)

Տիգրան Եսայան. «Երբ չես խփում, քեզ են խփում. այդ օրենքը աշխատեց» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Հետևում ենք մեր երկրորդ թիմի երիտասարդների խաղին ու նրանց պարբերաբար հնարավորություն տալիս» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Շիրակը» խաղավերջում ոչ-ոքի կորզեց «Ուրարտուի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

«Շիրակ» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Արարատ-Արմենիա» – «Նոա» խաղի ընդմիջմանը Կապառոսը լուսանկարվել է ապագա ֆուտբոլիստների հետ (տեսանյութ)

Սկզբում՝ Չարենցավան, հետո՝ Երևան՝ 2 գերհետաքրքիր խաղով, վերջում՝ Գյումրի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 22-րդ տուրից առաջ

Կապառոս. «Հերոս» բառը բոլորովին դուր չի գալիս ինձ»