Ռոբերտ Արզումանյանը՝ «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ - VNews
Բաժիններ

Ռոբերտ Արզումանյանը՝ «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի են ունեցել փոփոխություններ։ Արամ Հակոբյանն այլևս «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչը չէ։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ռոբերտ Արզումանյանը։

Հակոբյանը «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսից։

«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակված Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ազգային հավաքականի ոչ վաղ անցյալի առաջատարներից էր։ Մարզչական գործունեություն սկսել է ծավալել 2019 թվականից Երևանի «Փյունիկում»։ Ընդգրկված է եղել գլխավոր թիմի մարզչական շտաբում։

«Շատ ուրախ եմ, «Ուրարտուն» ունի Հայաստանի լավագույն ակադեմիան է և իմ կարծիքով, այստեղից ավելի շատ ֆուտբոլիստներ պետք է առաջին թիմ տեղափոխվեն, քան նախկինում եղել է, քանի որ այս ակումբն ունի բոլոր հնարավորությունները։

Հետևել եմ թիմի ելույթներին, կարող եմ ասել, որ Արամ Հակոբյանն ու իր մարզչական շտաբը շատ լավ աշխատանք են կատարել։ Կփորձեմ ավելին ներդնել, որպեսզի թիմը մեկ քայլ առաջ կատարի։

Մինչ մարզումները սկսելը, ծրագրերը կապված են ֆուտբոլիստներ ուսումնասիրելու, նրանց ավելի լավ ճանաչելու հետ։ Նպատակ ունենք երիտասարդացնել կազմը։ Մարզումները սկսելու ենք հուլիսի 16-ից ու փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր երիտասարդ ֆուտբոլիստներն ավելի մրցունակ լինեն և կարողանան պայքարել ու իրենց տեղը գտնել ֆուտբոլում։

Սա իրոք նոր մարտահրավեր է ինձ համար, այլ բան է լինել մարզչի օգնական և այլ բան՝ գլխավոր մարզիչ, գործառույթները տարբեր են։ Կարծում եմ՝ պատրաստ եմ ու ճիշտ աշխատանքի դեպքում ինձ թվում է, որ  և՛ մեր մարզչական շտաբը, և՛ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կհասնենք մեր նպատակներին»,-ասել է Արզումանյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

Կամպանյան կվերադառնա Վանաձոր․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 13-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Սպասում էինք, որ կարող ենք «Շիրակից» լուրջ դիմադրության հանդիպել» (տեսանյութ)

Վարդան Բակալյան․ «Վատ ֆուտբոլ չենք խաղում, ունենում ենք պահեր, բայց չի ստացվում հաղթել» (տեսանյութ)

Էդգար Գրիգորյան․ «Շիրակի» դեմ մրցելը միշտ էլ դժվար է, բայց այսօր վերահսկում էինք ամբողջ խաղը» (տեսանյութ)

«Ուրարտուն» վստահորեն հաղթեց «Շիրակին» ու բարձրացավ 1-ին տեղ (տեսանյութ)

«Շիրակ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ակումբային ֆուտբոլը վերադառնում է կարևոր խաղերով․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 12-րդ տուրին ընդառաջ

Հակոբ Հակոբյան. «Չէի պատկերացնի, որ հավաքականում նորամուտս նման տպավորիչ հաղթանակով կնշանավորվի»

«Ուրարտուի» և «Վանի» ընկերական խաղը գերգոլառատ է ստացվել (տեսանյութ)

«Ուրարտու» – «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է

«Նաիրիի» դերբի, Բիչախչյանի դերբի, մարզային դերբի․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Ընդամենը 2 լեգեոնական է Հայաստանի առաջնություններում ավելի շատ գոլ խփել, քան Դեսիրեն