fbpx
Բաժիններ

Ռոբերտ Հովհաննիսյանի կրկնակի հաղթանակն Իսպանիայի մրցաշարում

Իսպանական Բենասկե քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում վստահ ելույթ ունեցավ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 10 հնարավորից վաստակած 8,5 միավորով դառնալով հաղթող: Ռոբերտը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց լեհ գրոսմայստեր Մաթեուս Բարտելին: Նրանցից յուրաքանչյուրն արժանացավ 3500 եվրո պարգևավճարի:

Հայ գրոսմայստերը մրցաշարն անցկացրեց առանց պարտության: Ավարտական տուրից առաջ Ռոբերտը 8 միավորով միանձնյա առաջատարն էր և կես միավորով գերազանցում էր իրեն հետապնդող 7 շախմատիստներին, որոնց թվում էր նաև Սամվել Տեր-Սահակյանը: Վիճակահանության քմահաճույքով ավարտական տուրում Հովհաննիսյանը մրցեց հենց իր հայրենակցի հետ՝ պարտիան ավարտելով ոչ-ոքի:

Սամվել Տեր-Սահակյանը 8 միավորով լրացուցիչ գործակիցների հաշվարկով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ արժանանալով 933 եվրոյի: Սամվելի համար ճակատագրական եղավ 6-րդ տուրում սերբ Ալեքսանդր Ինջիչից կրած միակ պարտությունը:

Մրցաշարում Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը՝ Կարեն Մովսիսյանը 6,5 միավորով գրավեց 60-րդ տեղը:

Մրցաշարի ընթացքում անցկացվեց նաև կայծակնային մրցախաղ, որում գերազանց հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները՝ զբաղեցնելով առաջին 3 տեղերը: 9 հնարավորից վաստակած 8 միավորով Ռոբերտ Հովհաննիսյանն արժանացավ գլխավոր մրցանակին: 7,5-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին Սամվել Տեր-Սահակյանն ու Կարեն Մովսիսյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


6 հայ շախմատիստ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Եվրոպայի առաջնություն. Մովսեսյանն ու Տեր-Սահակյանը պայքարում են ուղեգրերի համար

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը

10 տարի անց Արման Փաշիկյանը կրկին չեմպիոն հռչակվեց

Հայ շախմատիստներից լավագույնը Տիգրան Պետրոսյանի ելույթն էր

Մեկնարկեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը

Միակ պարտությունը ճակատագրական էր Ռոբերտ Հովհաննիսյանի համար

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստները զիջեցին օլիմպիական չեմպիոններին

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստները միավորը բաժանեցին լեհերի հետ

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Ռոբերտ Հովհաննիսյանի հաղթանակը վճռորոշ էր Հայաստան-Բելառուս մրցախաղում

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Լևոն Արոնյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

Մեկնարկում է շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադան

Ռիգայի միջազգային մրցաշար. Ռոբերտ Հովհաննիսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանն առաջատարների խմբում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են