Ռոբերտո Մանչինի. «ԵՎՐՈ 2020-ից հետո Ազգերի լիգայում հաղթելը հրաշալի կլինի» - VNews
Բաժիններ

Ռոբերտո Մանչինի. «ԵՎՐՈ 2020-ից հետո Ազգերի լիգայում հաղթելը հրաշալի կլինի»

Մանչինի - Ռոբերտո Մանչինի. «ԵՎՐՈ 2020-ից հետո Ազգերի լիգայում հաղթելը հրաշալի կլինի»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, Փլեյ-օֆֆ

06 Հոկտեմբեր 2021 - 22:45

1

Իտալիա

2

Իսպանիա

0 - 1 - 17`

0 - 2 - 46`

1 - 2 - 82`

Կարմիր Քարտ - 41`

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում իսպանացիների դեմ այսօր կայանալիք խաղի մասին:

«ԵՎՐՈ 2020-ում ամենաբարդը հենց իսպանացիների դեմ խաղն էր: Հիանալի հավաքական է՝ հրաշալի ֆուտբոլիստներով: Անկասկած, հաճելի խաղ կլինի:

Իսպանացիները կոմբինացիոն խաղով ոչ մի թիմի չեն զիջում: Այս առումով մենք չհասցրինք հասնել նրանց մակարդակին: Այժմ ամեն բան այլ կլինի:

Երբ խաղում է ազգային հավաքականը, «Սան Սիրոն» սովորաբար լեփ-լեցուն է լինում: Հիանալի կլիներ հաղթել Ազգերի լիգայում ԵՎՐՈ 2020-ում հաղթանակից հետո:

Մեզ համար Ազգերի լիգան շատ կարևոր մրցաշար է: Մնացել է 4 հրաշալի հավաքական, ու կարծում եմ՝ առաջիկա երկու խաղերը մեզ կօգնեն աճ գրանցել այն խաղային օղակներում, որոնցում չհասցրինք:

Մենք որոշ խնդիրներ ունենք հարձակման գծում, քանի որ բացակայում են Իմոբիլեն ու Բելոտին, որոնք խաղում էին Եվրոպայի առաջնությունում: Երկու երիտասարդ հարձակվող ունենք՝ ի դեմս Ռասպադորիի ու Քինի:

Ցանկանում ենք երկարացնել մեր անպարտելիության շարքը՝ եզրափակիչ հասնելու համար: Մեր նպատակն այն է, որ շարքը հնարավորին չափ երկար շարունակվի, բայց շատ լավ գիտակցում ենք, որ դրա համար տքնաջան աշխատանք է հարկավոր»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի խոսքը:

Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Իտալիայի հավաքականն ուժերը կչափի Իսպանիայի ընտրանու, Բելգիայի հավաքականը՝ Ֆրանսիայի ընտրանու հետ:

Լուիս Էնրիկե. «Հաղթելու միայն մեկ տարբերակ կա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մանչինին ամռանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

Ռոբերտո Մանչինին «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկն ստանձնելու առաջարկ է ստացել

Ժորժինյո. «Իտալիայի հավաքականը երբեք չի հանձնվում»

Անգլիան 10 անպատասխան գնդակ ուղարկեց Սան Մարինոյի դարպասը, Հս. Իռլանդիա – Իտալիա խաղում հաշիվը չբացվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմը Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում

Պորտուգալիան պարտվեց Սերբիային, Իսպանիան նվազագույն հաշվով առավելության հասավ Շվեդիայի նկատմամբ (տեսանյութ)

Իտալիա – Շվեյցարիա հանդիպումը խաղաղ ելք ունեցավ, Անգլիան ջախջախեց Ալբանիային, մյուս արդյունքները (տեսանյութ)

Իտալիա – Շվեյցարիա. Մեկնարկային կազմեր

Իսպանիան նվազագույն հաշվով հաղթեց Հունաստանին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մանչինի. «Շատերը չէին հավատում, որ դա իրական է»

Հայտնի է՝ Ազգերի լիգայի խաղարկությունում լավագույնը ճանաչված գոլը (տեսանյութ)

«Ես ավելի լավ գիտեմ ֆուտբոլը, քան դուք». ինչպես Էնրիկեն «լեկցիա» կարդաց լրագրողների համար

«Խաղացինք, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ փող աշխատի». Կուրտուան՝ Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղի մասին

Ազգերի լիգայի եզրափակիչ հատվածի լավագույն խաղացողը

Ֆրանսիան՝ Ազգերի լիգայի հաղթող (տեսանյութ)